Մարտակերտի, Կարմիր շուկայի միջադեպերով Բաքուն սարսափի մթնոլորտ ստեղծելու, հայերին Արցախից դուրս մղելու նպատակ ունի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բանակի վերակառուցման, Արցախի և սահմանների անվտանգության մասին Factor TV-ն զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ

-Երեկ երեկոյան երեք գերի վերադարձավ Ադրբեջանից, բայց տարբեր տվյալներով՝ երկու, նույնիսկ երեք հարյուր գերի դեռ կա Ադրբեջանում։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ դեռ չի արել։

-Գիտեք՝ գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանն այս ողջ գործընթացում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվեց, այդ ժամանակվանից պետք է աշխատանքները սկսած լիներ, որովհետև երբ հայտարարության տեքստը կազմվում է, և կոնկրետ ժամկետներ են տրվում Քարվաճառի շրջանի (Արցախի Շահումյանի շրջան), Ակնայի (նախկին Աղդամի), Քաշաթաղի հանձնմանը, և այնտեղ չի ամրագրվում ժամկետային առումով գերիների վերադարձման վերջնաժամկետ, հենց այդ կետից, հենց այդտեղից էլ սկսվում է Հայաստանի կառավարության խնդիրը։

-Այս պահին դադարեցված է զորակոչը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ։ Հետագայում ինչպե՞ս պետք է կազմակերպվի դա։ Գիտենք, որ նաև սպառազինության, ծանր զինատեսակների մատակարարման տեղափոխման հարց կա։ Ինչպե՞ս դա պետք է արվի՝ հաշվի առնելով, որ նեղ միջանցք է տրված հայկական կողմին։

-Տեսեք, միջանցքի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այսինքն՝ Ռուսաստանի հետ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել անխափան մատակարարումների։ Իհարկե, զրահատեխնիկայի, շատ երևացող տեխնիկայի առումով մշտապես լինելու են խնդիրներ, և Ադրբեջանն այդ հարցը բարձրացնելու է։

Արցախում Հայաստանի ներկայացվածությունն անվտանգության ապահովման տեսանկյունից կարող է արտահայտվել ոչ միայն տեղում՝ զորակոչ ուղարկելու առումով, այլ նույնիսկ ճանապարհներից մեկն այն է, որ Հայաստանում ստեղծվեն ստորաբաժանումներ՝ բրիգադների, կորպուսների տեսքով, որոնք պայմանական լինելու են Արցախի անվտանգությունն ապահովող ստորաբաժանումները, իսկ ժամանակակից պատերազմի պայմաններում, ըստ անհրաժեշտության, Հայաստանից Արցախ զորքերի տեղափոխությունները, չեմ կարծում, թե մեծ խնդիր են։

-Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղում ադրբեջանցիներն առաջ են տալիս դիրքերը, հետո նահանջում են, Շուշիից կրակում են Ստեփանակերտի ուղղությամբ, Կարմիր շուկայում ճանապարհին են միշտ միջադեպեր լինում։ Ռուսական կողմը սրանք, թերևս, համարում է փոքր միջադեպեր, այսինքն՝ լուրջ, տեսանելի արձագանք չի լինում։ Հայկական կողմից ինչպե՞ս արձագանքել այս միջադեպերին։

-Նախ՝ այս միջադեպերը պետք է արձանագրվեն, և դրանց մասին պետք է լինի պաշտոնական հաղորդագրություն։ Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ դրանց մասին նշվել է այն ժամանակ, երբ դրանք բացահայտվել են տարբեր աղբյուրներով։

Երկրորդ՝ ովքեր համարում են, որ սրանք փոքր միջադեպեր են և լուրջ արձագանքման կարիք չունեն, սխալվում են, որովհետև այս փոքրիկ թվացող միջադեպերն են, որոնք Ադրբեջանի գործողությունները շատ ավելի սանձարձակ են դարձնում։ Եվ երրորդ՝ շատ լուրջ ազդեցություն ունեն հարակից բնակավայրերի մեր հայրենակիցների վրա՝ առաջին հերթին հոգեբանական և անվտանգության առումով։ Եվ բնական է, որ դա հաշվարկված է իրականացվում։ Ադրբեջանը նպատակ ունի ահի, սարսափի մթնոլորտ ստեղծել և վերջնարդյունքում նպաստել Արցախից հայերի ելքին։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան