Բանակի մոդեռնիզացիան նաև վերաբերում է բուհերին․ նախարարը ներկայացրեց բարեփոխումների ուղղությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Նրա խոսքով՝ նախատեսվում է թարմացնել ռազմական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև կուրսանտներին սովորեցնել օգտվել ժամանակակից սպառազինությունից:

«Այս հարցում կանդրադառնանք նաև բուհերին: Երկու ուղղությամբ. առաջինը՝ կադրային կազմը թարմացնելով: Ես խնդիր եմ դրել, որպեսզի այն դասախոսը, պրոֆեսորական կազմը, որ չունի մարտական փորձ և չի անցել զորային օղակը, նրանց կուղարկենք զորք, իսկ նա, ով այդ փորձը ունի, կբերենք համալսարաններ: Երկրորդ ուղղությունը ծրագրերն են՝ մենք նաև նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ապա մենք պետք է նաև այդ զինատեսակները ներդնենք բուհերի համակարգում, որպեսզի մեր սաներն այնտեղ սովորեն ժամանակակից զենք»,- ասաց նա:

Նախարարը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մեր հրամկազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում»,- ասաց Հարությունյանը՝ կարևորելով սպայական կազմի գիտելիքները համալրելը:

Մանրամասները՝ տեսանյութում: