«Իգլայի» գործով Վրաստանում ձերբակալված Աղվանյանն աղմկահարույց բացահայտումներ արեց դատարանում

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Սամվել Բաբայանի գործով Վերաքննիչ դատարան բերվեց գործից անջատված մասով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը:

Վերջինս, հիշեցնենք, ձերբակալվել էր Վրաստանում՝ «Իգլա» տեսակի հրթիռի մասը Վրաստանից Հայաստան փոխադրելու փորձի մեղադրանքով: Նա նշեց, որ ամբաստանյալներից միայն Արմեն Պողոսյանին է ճանաչում: Աղվանյանը նշեց, որ ցանկացել է Հրաչյա Մայիլյանին փոխանցել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը, որը իր ձեռքի տակ էր հայտնվել վաղուց. «Հայրս պատերազմից էր բերել, մեր տանն էր պահվում` Էջմիածնում»:

Սամվել Բաբայանը հորդորեց բարձր խոսել, դատավորը նրան նախազգուշացրեց, որ այդ հարցերով դիմեն դատարան: Ապա Ռոբերտ Աղվանյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան չի բերվել: Ես Հրաչ Մայիլյանին եմ հանդիպել ու նրան եմ տվել այն, իսկ թե նա դա ինչ է արել՝ հարցրեք իրեն»:

Նա նաև նշեց որ Հրաչյա Մայիլյանից չորս հազար դոլար գումար է ստացել «Իգլա» տեսակի համալիրը փոխանցելու համար: Սամվել Բաբայանը հետաքրքրվեց՝ ինչ գումարի մասին է խոսքը, արդյոք միայն այդ չորս հազար դոլարն է եղել ամբողջը: Աղվանյանը պատասխանեց, որ 25 հազար դոլար պիտի իրեն տային: Սամվել Բաբայանը տեղից արձագանքեց՝ «չի բռնում»: Ապա հետաքրքրվեց, թե որ թվականից է «Իգլան» եղել Աղվանյանի ձեռքի տակ: Վերջինս պատասխանեց. «2010 թվականից տունս վաճառելուց գտա»:

Նա նաև նշեց, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել. «Ես ոչ մեկի վրա ո՛չ գրել եմ, ո՛չ ցուցմունք եմ տվել: Մինչև իմ էստեղ գալը, գրողը գրել ա, սարքողը՝ սարքել: Երբ ինձ Վրաստանում ձերբակալեցին ես զանգել եմ Հայաստան ու ասել, որ բանակին նվիրատվություն ունեմ անելու: Իմ սխալը հասկացել եմ ու «Իգլան» նվիրել բանակին»:

Աղվանյանը նաև նշեց, որ վաճառելիս ստել է ասելով, որ այն բերվել է Վրաստանից, որպեսզի վաճառքի արժեքը բարձրանա: Նա նշեց, որ զենքը Հրաչյա Մայիլյանի մեքենայով տեղափոխել են Արմավիրի մարզում գտնվող Հարչյա Մայիլյանի տուն, որից հետո ինքը այլևս Հայաստանում չի եղել:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը հետաքրքրվեց, եթե խոստացված գումարից միայն 4 հազար դոլարն է ստացել, ինչու զենքը հետ չի պահանջել. «Ես սպասում էի, որ վաճառեր ու գումարն ամբողջությամբ ինձ տար»:

Նա նաև նշեց, որ Հրաչյա Մայիլյանն իրեն տեղեկացրել է, որ այն մարդիկ, ովքեր ցանկացել են գնել զենքն այլևս այն չեն ուզում: Իսկ հետո այլևս չի հասցրել հետաքրքրվել զենքի ճակատագրով, քանի որ իր պնդմամբ` որոշ մարդկանց ցուցմունքների հիման վրա Վրաստանում իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել և ինքը ձերբակալվել է:

ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը հետաքրքրվեց` ինչու է Հրաչյա Մայիլյանն իր ցուցմունքում նշել, որ զենքը ոչ թե իրենք են տարել, այլ զենքը դրվել է մի տեղում, և դա Մայիլյանը վերցրել է տարել: Աղվանյանը պատասխանեց, որ այդ հարցերը հղեն Հրաչյային. «Ես ոչ մեկից վախենալու բան չունեմ, ասում եմ ինչ կա, ես զենք Վրաստանից Հայաստան չեմ բերել, հակառակ դեպքում ես այստեղ կանգնած չէի լինի»:

Սամվել Բաբայանը լսելուց հետո արձագանքեց. «Մի նեղվի, որ հարցեր ենք տալիս, մեր դրության մեջ էլ մտի, մեզ մի ցուցմունքի հիման վրա դատում են: Ես առաջին իսկ օրից եմ ասել, որ Հայաստան դրսից զենք չի մտել: Էդ զենքն էլ ձեր տանը 2010 թվանանից չի, այլ 90-ականներից»:

Աղվանյանը չբացառեց դա՝ նշելով, որ հնարավոր է` փոքր է եղել չի հիշում:

Նշենք, որ Հրաչյա Մայիլյանը Սամվել Բաբայանի գործով առանցքային մեղադրյալն է, ով «Իգլա» զինատեսակը Ազգային անվտանգության ծառայությանն էր հանձնել: Նա այժմ ազատության մեջ է: