Ալեքսեյ Նավալնին դատի է տվել Դմիտրի Պեսկովին․ հայցը վարույթ է ընդունվել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մոսկվայի Պրեսենսկու դատարանը վարույթ է ընդունել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ պատվի և արժանապատվության պաշտպանության համար հայցն ընդդեմ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ կապված Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ ընդդիմադրի համագործակցության մասին նրա հայտարարությունների հետ: Այս մասին այսօր հայտնել է «MBH Media»-ն՝ հղում կատարելով դատարանի մամուլի ծառայությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ հայցի մինչդատական նախապատրաստումը տեղի կունենան մայիսի 27-ին։ Սա ընդդեմ Պեսկովի Նավալնիի երրորդ հայցն է, որը կապված է ԿՀՎ-ի հետ աշխատելու մեջ մեղադրանքներին։

Առաջին հայցը, որը ներկայացվել է 2020-ի նոյեմբերին, դատարանը վերադարձրել է այն փաստի պատճառով, որ դրանում «չեն վերացվել այն թերությունները, որոնք հիմք են հանդիսացել հայցը չընդունելու համար»: 2021 թվականի մարտին Նավալնիի փաստաբանները ներկայացրեցին ևս մեկ նմանատիպ հայց՝ նույն պահանջներով, բայց այն նույնպես մնաց առանց դիտարկման: