Հորդորում եմ չխոսել մամուլի ազատությունից․ Ձեզ ազատություն տալը վտանգավոր է․ Արթուր Հովհաննիսյանը՝ «լրատվական ռեսուրս ունեցող» պատգամավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Խորհրդարանում հայատարությունների ժամին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձավ մամուլի ազատության օրվան՝ նշելով, որ մոնիթորինգ է արել՝ առանձնացնելով լրատվականների, որոնք, ըստ օրենքի պահանջի, պետք է մինչև մարտի 31-ը ֆինանսական հաշվետվություններ ներկայացնեին:

«Չորս էջ լրատվականների ցանկ է դուրս եկել, որոնք այս պահանջը չեն իրականացրել: Պատահականություն է, թե չէ, բայց այս ցանկի մեծամասնությունն այն լրատվականներն են, որոնք անհասցե աղբյուրներից, ամենավերջին, ամենակեղտոտ բառամթերքով գրված հոդվածները շատ արագ, օպերատիվ կերպով արտատպում են իրենց էջերում:

Եվ սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մամուլի մի շարք ներկայացուցիչներ բացարձակապես պատասխանատվության որևէ զգացում չունեն քաղաքացիների առջև և չեն էլ իրականացնում չորրորդ իշխանության իրենց կարևորագույն դերը: Եվ երբ նմանատիպ խնդիրներից հետո մենք՝ որպես օրենսդիրներ, բերում ենք կարգավորող նորմեր մամուլի գործունեությունը կարգավորելու համար, հայտնվում են տարբեր փորձագիտական շրջանակներ, որոնք այն սկսում են ներկայացնել որպես մամուլի նկատմամբ ճնշում»,- նշեց պատգամավորը:

«Հորդորում եմ չխոսել մամուլի ազատությունից. Ձեզ ազատություն տալը վտանգավոր է»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով «լրատվական ռեսուրս ունեցող» պատգամավորներին:

Մանրամասները՝ տեսանյութում: