Ականատես եմ եղել՝ ինչպես է Քոչարյանի խորհրդականը գալիս ՔԿՀ՝ «նալոգը» վերցնելու․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

«Կարող եմ հաստատապես ասել, որ շատ արդար անձինք կան, որոնք գտնվում են անազատության մեջ, այդ առումով հիմնարար աշխատանք իրականացնելու կարիք կա»,- այս մասին այսօր ԱԺ նիստում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ընդգծեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հակադարձելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ արդար մարդ չկա անազատության մեջ:

Պատգամավորը նաև նկատեց, որ մեծագույն սպառնալիք է նաև այն իրողությունը, որ պետության առաջին դեմքերի դեմ հանցագործություն գործած անձինք դատական համակարգի հովանավորության շնորհիվ գտնվում են ազատության մեջ:

Բաբաջանյանի գնահատմամբ՝ Հայաստանում տապալված է իրավական քաղաքականությունը:

«Ականատես եմ եղել, թե ինչպես է Քոչարյանի խորհրդականը գալիս ՔԿՀ՝ իր ամսական «նալոգը» վերցնելու ՔԿՀ պետից, որն էլ իր հերթին պիտի այդ «նալոգը» հավաքեր ՔԿՀ-ում գտնվող կալանավորներից: Ես տեսել եմ նաև, թե ինչ մեթոդով և ինչ պարբերականությամբ են ՔԿՀ պետերը «վճարումներ» հավաքում իրենց անազատությունը արտոնյալ պայմաններում անցկացնողներից: Այս բարքերը նույն ծավալներով, համոզված եմ, որ չկան, բայց ՔԿՀ-ների ծառայողները դեռ շարունակում են իրենց աշխատանքը, և վստահ եմ, որ ցմահ դատապարտյալներից մինչև ամենամեղմ պատժաչափ ստացած կալանավորներն անհրաժեշտ ուշադրության և բարեփոխումների կարիք ունեն»,- նշեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: