Եթե աշխատողը չգնա արձակուրդ՝ գործատուն կենթարկվի տույժի․ ինչ կփոխվի Աշխատանքային օրենսգրքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն նախատեսում է մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն առաջարկել լուծումներ, կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները:

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն անդրադառնալով փոփոխություններին, նշեց, որ գործող կարգավորումների համաձայն, գործատուն կենսաթոշակային տարիքում գտնվող անձանց հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում: Գործատուին հնարավորություն չի տրված կենսաթոշակային տարիքի անձի հետ կնքել անորոշ ժամանակով պայմանագիր: Նախագծով առաջարկվում է տալ այդ հնարավորությունը:

Մեկ այլ փոփոխության մասին. գործող կարգավորումներով, եթե աշխատողը մեկ օր անհարգելի բացակայում է աշխատանքից, ապա գործատուն կարող է գրավոր բացատրություն պահանջել դրա համար: Եթե պարզաբանումն իր համար ընդունելի չլինի, ապա նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագծով առաջրկվում է, որ այդ մեկ օրը դառնա երեք օր: Այսինքն, եթե աշխատողը 3 օր անընդմեջ չի ներկայացել աշխատանքի անհարգելի պատճառով, ապա նոր լուծել աշխատանքային պայամանագիրը: Տարվա ընթացքում այդ թիվը սահմանվում է 10:

Գործող կարգավորումներով, եթե աշխատողը 120 օր անաշխատունակության պատճառով չի ներկայացել աշխատանքի, ապա գործատուն կարող է իր նախաձեռնությամբ լուծել պայմանագիրը: Նոր փոփոխություններով նախատեսվում է այդ 120 օրը դարձնել 120 աշխատանքային օր:

Մյուս փոփոխությունը վերաբերում է հաստիքների քանակի կրճատմանը, որի պարագայում, նոր փոփոխություններով առաջարկվում է նախապատվությունը տալ զինվորական հաշմանդամություն ունեցողներին, նախկին զինծառայողներին կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներին: Ըստ Ժորա Սարգսյանի՝ սա հավելյալ սոցիալական երաշխիք է:

Գործող կարգավորմամբ նախատեսված է, որ աշխատողը դիմումի համաձայն իր ամենամյա արձակուրդը տեղափոխի ևս 18 ամիս: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ անձը կարող է իր արձակուրդից օգտվել 2.5 տարի հետո:

«Իրավապրակտիկայում շատ են դեպքերը, երբ գործատուները տարիներով չեն տրամադրում աշխատողի ամենամյա արձակուրդը: Լինում են դեպքեր, երբ աշխատողները չեն ցանկանում օգտվել ամենամյա արձակուրդից: Քանի որ խնդիրը երկուստեք է, մենք առաջարկվող փոփոխություններով սահմանում ենք իրավունքներ և պարտականություններ թե գործատուների, թե աշխատողների համար: Եթե նշված 2.5 տարին լրացել է, և այդ ընթացքում աշխատողն արձակուրդ չի գնացել, ապա գործատուն իրավունք ունի առանց աշխատողի դիմումի նրան արձակուրդ ուղարկել: Եթե դա գործատուն չի անում, ապա նախատեսված է տույժ գործատուին օրական՝ միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձը»,- ասաց Ժորա Սարգսյանը:

Շատ են դեպքերը, երբ գործատուները մտածում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չտրամադրելու պարագայում այն հաջորդ տարի զրոյանում է: Ժորա Սարգսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով, օրենսգրքում ուղիղ ամրագրվում է, որ ամեն դեպքում, եթե արձակուրդի ժամկետները խախտվել են, դա դեռ չի նշանակում, որ անձը արձակուրդ գնալու իրավունքը կորցրել է:

Մանրամասները՝ տեսանյութում: