Քուրդ գրոհայինները անցե՞լ են պետական սահմանը. ուժայինները միմյանց վրա են դնում պատասխանատվությունը

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանի սահմանային բնակավայրերից լուրեր են հասնում, որ մոտ 70 զինված քուրդ ահաբեկիչներ հատել են Հայաստանի պետական սահմանը։ Իրավապահ կառույցները փնտրողական աշխատանքներ են կատարում, սակայն այս մասին պաշտոնական տեղեկություններ չեն հայտնում բնակչության շրջանում խուճապ չառաջացնելու համար։

Հիմնականում այս խոսակցությունները տարածվում են Սյունիքի մարզում: Ըստ Գորիսի մեր աղբյուրի, ոստիկանության աշխատակիցները ուժեղացված հսկողություն են սահմանել խանութներում և հասարակական սննդի օբյեկտներում, հսկում են քաղաքի մուտքն ու ելքը։

Մենք հետաքրքրվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, թե արդյոք քուրդ գրոհայինների մասին խոսակցությունները համապատասխանում են իրականությանը։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան նա հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունը այդ խնդրով չի զբաղվում։ «Դա սահմանային ծառայությունների գործառույթն է։ Հավանաբար, խոսքը հայ-թուրքական սահմանի մասին է։ Կարող եմ հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանում զինյալների ներթափանցում չի գրանցվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Իսկ ոստիկանության հասարակության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Աշոտ Ահարոնյանը հարցին, թե Գորիսում արդյոք ոստիկանությունը նախազգուշացումներ արել է բնակչության շրջանում, պատասխանեց. «Նման նախազգուշացումներ սահմանային բնակավայրերում վերջին 4 տարիներին միշտ էլ լինում են»։

Ինչ լավ է, որ մեր իրավապահները միշտ զգոն են, բայց չգիտես ինչու դրանից հայաստանցին իրեն ավելի անվտանգ չի զգում։ Ավելի շուտ, տպավորություն է ստեղծվում, որ քուրդ գրոհայիններն իրոք անցել են մեր սահմանը, քանի որ որևէ պետական մարմին սա չի հերքում։ Պարզապես ուժայինները միմյանց վրա են գցում միջադեպի համար պատասխանատվությունը։

Սյուզան ՍԻմոնյան