ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել․ The National-ի անդրադարձը

Լուրեր

17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Բոլորը

Մի խումբ դեմոկրատ սենատորներ օրինագիծ են  ներկայացրել, որով ԱՄՆ Թուրքիայի կառավարության դեմ պատժամիջոցներ է կիրառում, եթե Անկարան քայլեր չձեռնարկի վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը շտկելու համար։ Այս մասին գրում է The National-ը։

Էդվարդ Մարկին, Ռոն Վիդենը, Ջեֆ Մերքլին հայտարարել են Սենատում այս քայլի մասին, որը կարող է բերել նրան, որ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ։

Օրինագիծը կենտրոնանալու է «Թուրքիայի կառավարության պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են խղճի բանտարկյալների, քաղբանտարկյալների, քաղաքական նպատակներով լրագրողների ձերբակալման, սոցիալական մեդիայում խոսքի ազատության սահմանափակման  և միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»։

19 էջանոց օրինագծում Անկարան մեղադրվում է տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալման մեջ՝ 2016թ-ի հուլիսի հեղաշրջման փորձի հետաքննության պատրվակով։

Ըստ հրապարակման՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը մինչև 2018թ․ արտակարգ դրություն էր հայտարարել, սակայն կառավարությունը շարունակում է լրագրողների, ընդդիմադիրների, այլախոհների ձերբակալությունները։

Օրինագիծը ԱՄՆ պետքարտուղարին հնարավորություն է տալիս օգնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, նաև Անկարային կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ փոխելու լրագրողների համար ստեղծված վատ մթնոլորտը, դադարեցնելու համացանցում ազատ արտահայտման համար հետապնդումները, ներառյալ՝ օրենքները, որոնք կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերը կամ բովանդակությունը հեռացնել։ Օրինագիծը նաև ասում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է դադարեցնի փաստաբանների, դատավորների, դատախազների կալանավորումներն ու հետապնդումները։

Եթե այս միջոցները չեն կատարվում, ապա նախագահը կարող է պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն «Մագնիտսկու մարդու իրավունքների համաշխարհային պաշտպանության ակտի» ու Խաշոգիի արգելքի։

Նաև ասվում է, որ Ֆինանսների նախարարությունը պետք է ուղղորդի միջազգային ֆինանսական հաստատություններին՝ դեմ լինելու ցանկացած վարկերի, դրամաշնորհների, քաղաքականության կամ ռազմավարության, որն «ուղղված կլինի նրան, որպեսզի Թուրքիայի կառավարությունը կարողանա խախտել իր քաղաքացիների իրավունքները»։

Վերլուծաբան Ռանա Աբթարն էլ լրատվամիջոցին ասել է՝ զարմացած չէ, որ օրինագիծը նորից ներկայացվել է։

«Սա դեմոկրատական օրինագիծ է, որը չքննարկվեց, երբ 2017-ին ու 2019-ին հանրապետականները մեծամասնություն էին կազմում, բայց հիմա դա փոխվել է»,- ասել է Աբթարը։

«Այս օրինագիծն ունի բոլոր բաղադրիչները՝ երկկուսակցական աջակցություն ստանալու համար, բայց Դեմոկրատական Սենատի ղեկավարությունը, հավանաբար,  կհետևի Սպիտակ տանը՝ այն առաջ տանելու հարցում»,- ասել է վերլուծաբանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի ընտրություններով Դեմոկրատները վերականգնեցին Սենատում իրենց վերահսկողությունը։

Էմմա Չոբանյան