Թուրքիայի պաշտպանության նախարարը խեղաթյուրում է հայերի զանգվածային սպանությունների պատմությունը, Բայդենն` այն անվանում «Ցեղասպանություն»

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Real Clear Defence- ի կողմից հրապարակված հոդվածում Թուրքիայի պաշտպանության բարձրագույն պաշտոնյան` Հուլիսի Աքարը պնդում է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի զանգվածային սպանությունն ու արտաքսումը ցեղասպանության գործողություն չէր: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ասենք, որ RealClearDefense-ը հիմնվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի խնդրանքով:

Akar-ի հոդվածն այս պարբերականում տեղադրվել է ապրիլի 21-ին `ապրիլի 24-ին Հայոց հիշատակի օրը նշվելուց երեք օր առաջ, և մինչ Ջո Բայդենը կդառնար ԱՄՆ-ի առաջին նախագահը, ով պաշտոնական հայտարարության մեջ օգտագործեց« Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

Իր հոդվածում Աքարը պնդում է, որ ինքը գրում է պատմության դասախոսի տեսանկյունից, քանի որ դոկտորանտուրայի իր ուսումնասիրությունները վերաբերել են 1920 թ.-ին հայերի կացության մասին ամերիկյան մի զեկույցի:

Աքարը նկատի ունի ԱՄՆ-ի ռազմական հանձնաժողովի զեկույցը, որը կազմելու համար ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարն է եղել գեներալ Ջեյմս Հարբորդը: ԱՄՆ-ի նախագահ Ուուդրո Ուիլսոնն է վերջինիս 1919 թվականին ուղարկել տարածաշրջան, ուսումնասիրելու համար հայերի կացությունը:

«Դասեր գեներալ Հարբորդից» վերնագրով Աքարի հոդվածում Թուրքիայի պաշտպանության նախարարը պնդում է, որ հայերի մահը Օսմանյան կայսրության կազմալուծման տխուր հետևանքն էր, եւ որ դրա արդյունքում միայն հայերը չէ, որ տուժել են:

Նա նաև հիմնախնդրի շուրջ «հակասությունների» համար մեղադրում է «հայանպաստ լոբբիի» կողմից հատկապես Միացյալ նահանգներում իրականացվող ‘’քարոզչությանը’’:

Ինչպես Աքարն է գրում, Հարբորդիի զեկույցը «կարողացել է տեսնել քարոզչության և ծխի էկրանից այն կողմ և ցուցաբերել օբյեկտիվություն Օսմանյան կայսրության և նրա հայ հպատակների միջեւ պատերազմական ժամանակաշրջանի հարաբերությունների հարցում»:

Աքարը Հարբորդի զեկույցից կատարել է իր տեսակետը պնդելու եւ ապակողմնորոշելու համար քաղվածքներ այն մասին, որ հայերն են վայրագությունների դիմել կայսրության այլ խմբերի դեմ:

Սակայն այն, ինչ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրում է, ապակողմնորոշիչ է:

Զեկույցում Հարբորդը չէր կարող օգտագործել ‘’ցեղասպանություն’’ բառը. Այս եզրույթը միջազգային սկսել է կիրառվել միայն Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ ՄԱԿ-ը 1948 թվականին ընդունեց ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան:

Այնուամենայնիվ Հարբորդի զեկույցը պատմում է հարյուր հազարավորներ տեղահանվածների և սպանությունների մասին, շեշտելով, որ հայերը թիրախավորված են եղել իրենց ազգության և քրիստոնեական հավատքի համար:

Ինչպես Հարբորդի զեկույցում է գրված.

1895-ին 100 000 մարդ է սպանվել: 1908-ին ՝ Վանում, 1909-ին ՝ Ադանայում, Կիլիկիայում եւ այլուր սպանվել է ավելի քան 30 000 մարդ: Այս ողբերգություններից վերջին և ամենամեծը 1915 թվականն էր: Ամենահամեստ հաշվարկրներով 1914 թվականին Թուրքիայի ասիական հատվածում հայերի թիվը գերազանցել 1 միլիոն 500 հազարը:

Կոտորածներն ու տեղահանությունները կազմակերպվել էին 1915-ի գարնանը ՝ որոշակի համակարգով: Զինվորականները քաղաքից քաղաք էին գնում դա իրականացնելու համար: Թուրքիայի կառավարության պաշտոնական զեկույցների համաձայն այստեղից արտաքսվել է մոտ 1 միլիոն 100 հազար մարդ:

Նախ երիտասարդ տղամարդկանց կանչել են պետական հաստատություններ, որից հետո նրանց շարքերով դուրս են բերել ու սպանել:

Մի քանի օր անց կանանց, ծերերին և երեխաներին արտաքսել են այնտեղ, որտեղ Թալեաթ փաշան անվանում էր «գյուղատնտեսական գաղութներ», Հայկական զով բարձրավանդակից դեպի մալարիայից տառապող Եփրատի հարթավայր, Սիրիայի և Արաբիայի ավազուտներ:

Այս գործողությունների արդյունքում տարբեր գնահատականներով մահացությունների թիվը կազմում է 500 000-ից մինչեւ ավելի քան մեկ միլիոն:

Ի հակադրություն Թուրքիայի պաշտպանության ներկա նախարար Աքարի տեսակետի ու պնդումների, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականները հենց Հարբորդի զեկույցի հիման վրա են եկել այն եզրակացության, որ կատարվածը ցեղասպանություն է: Նրանց խոսքերով, Հարբորդի զեկույցը ցեղասպանության վկայակոչումն է: