Նոր Ղազանչիի հատվածում առաջացած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջացած հակառակորդը հետ է քաշվել ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, ով գործընկերոջ հետ այցելել է Նոր Ղազանչի:

«Աշոտ Դանիելյանի հետ այցելեցինք Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ, որտեղ վերջերս հակառակորդի կողմից առաջխաղացում էր նկատվել։ Հանդիպեցինք համայնքների ղեկավարների և գյուղերի բնակիչների հետ։ Բնակչության մեջ որևէ խուճապ չկա, իրավիճակը կայուն է, իսկ հակառակորդը արդեն հետ է քաշվել իր ելման դիրքեր։ Առաջնահերթությունը տալով անվտանգությանը, քայլեր ենք ձեռնարկելու այն ավելի բարձրացնելու համար։ Տեղում նաև արձանագրեցինք գյուղերում առկա տարբեր բնույթի սոցիալական խնդիրներ և համապատասխան լիազոր մարմինների հետ աշխատելու ենք կարճ ժամկետներում առաջացած խնդիրների համար լուծումներ գտնել»,-նշեց պատգամավորը:

Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ադրբեջանցիները հետ են գնացել ելման դիրքեր: «Ադրբեջանցիները 2 օր առաջ կրկին հետ են գնացել: Այդ տարածքում 101 հեկտար աշնանացան է արված: Այնտեղ են եղել նրանք»,- ասել է Նոր Ղազանչիի համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի առօրյան բնականոն է շարունակվում: