Փաշինյանի կողմից ինձ հրահանգ չի իջեցվել. Գլխավոր դատախազը՝ Սյունիքի դեպքերի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սյունիքում կատարված դեպքի փաստի առթիվ հարուցված քրեական գործը լիարժեք իրավական է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում։ Որ դեպքում որ մեզ տեղեկություններ են հայտնի դարձել խոշտանգումների փաստի վերաբերյալ, չի եղել նման մի դեպք, որ չենք արձագանքել, ՀՔԾ ենք ուղարկել բոլոր այն տեսակ հաղորդումները, ունենք արդեն հարուցված քրեական գործ, այսինքն՝ մենք զուտ իրավական դաշտում հետևում ենք բոլոր գործընթացներին։ Որևէ մեկն առերևույթ խուլիգանություն է կատարել՝ դրան արձագանք, որևէ մեկի նկատմամբ անհամաչափ ուժ է գործադրվել ոստիկանի կողմից՝ դրան համապատասխան իրավական գործընթաց, այստեղ քաղաքական հետապնդման մասին խոսել չի կարելի։ Եթե հետապնդումը չլիներ խիստ անհատական, և եթե հետապնդումը չլիներ այդքան իրավական մեխանիզմների և հիմքերի հաշվառմամբ, բոլորդ հրապարակային տեսաք, թե դատախազության շենքի դիմաց ինչ էր տեղի ունենում»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչու դատախազը չհանդիպեց դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին՝ Դավթյանն արձագանքեց. «Ակցիայի մասնակիցներն ասում են՝ իջեք, մեզ ժամկետներ ասեք, թե ում հետապնդումը երբ կդադարեցվի։ Ոչ, դատախազը չի իջնի և նման բան չի ասի։ Ամեն իրավաչափ չհամարողին ես պետք է իջնեմ ու պարզաբանեմ»։

Դիտարկմանը, որ գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման ժամանակ դատախազը հանդիպել էր ակցիայի մասնակիցներին, Դավթյանը պատասխանեց. «Որովհետև այնտեղ ակցիայի մասնակիցների պահանջն այլ էր։ Մենք պաշտոնական հրապարակում էինք արել, որ բողոք է տարվել համապատասխան ակտի դեմ, ակցիայի մասնակիցներն էլ ասում էին՝ ուզում ենք իմանալ, որ բողոք տարվել. իջել ու ասել եմ՝ բողոք տարվել է»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքում ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հրահանգներ տալուն և հարցին՝ արդյոք դա գործադիր մարմնի կողմից միջամտություն չի՞ համարվում և արդյոք իրեն այդպիսի հրահանգ իջեցվե՞լ է, Դավթյանը պատասխանեց.

«Ինձ նման հրահանգ չի իջեցվել։ Ձեր թվարկած պաշտոնատար անձինք համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ։ Տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կառավարության ղեկավարն իր ենթակաների հետ կարող է կիսվել։ Ինչու եմ ասում կիսվել, որովհետև եթե դուք դրա անունը դնեք հրահանգ, միևնույն է, քրեական վարույթում ամեն ինչ իրականցվում է այնպես, ինչպես նախատեսել է  Քրեական դատավարության օրենսգիրքը, անկախ նրանից, թե ով ում՝ ինչ հրահանգ է տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում: