Խուլիգանական հայհոյանքը երբվանի՞ց դարձավ ազատ խոսք․ քրեականացնելու կարիք կա․ Գլխավոր դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 20:21
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը
17.07.2026 | 20:09
Խմարան և Սիբիհան՝ Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատար
17.07.2026 | 20:00
Ընդդիմությունը պարտվեց՝ իր սխալների պատճառով․ մեղքի մեծ բաժինը ընդդիմությանն է՝ չմեղադրենք ժողովրդին, իշխանությանը․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:52
ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպիոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
Բոլորը

Վերլուծելով 2020-ի ընթացքում մեր երկրում քրեական հետապնդման ոլորտի աշխատանքները, մթնոլորտը, հանցածին իրավիճակ ստեղծելու ռիսկերը՝ եկել եմ հետևության, որ գործուն քայլեր ձեռնարկելու խիստ անհրաժեշտություն կա: Այս մասին այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք այսօր սոցցանցերում հաճախ ենք հանդիպում անորոշ հայհոյանք: Այնքանով, որքանով որ դա խուլիգանության հանցակազմի վերաբերյալ չարչրկված մեկնաբանությունների պայմաններում ոչ միշտ է տեղավորվում հանցակազմի որակման մեջ, մենք այս արարքի նկատմամբ որևէ հակադարձում չունենք: Այսինքն՝ մենք ունենք արարք, որը հակասում է մեր բարոյական կանոններին, էական բարոյական ազդեցություն է ունենում հանցածին վիճակի վրա, և դրան չունենք համապատասխան արձագանք:

Քննադատական խոսքը, իմ գնահատմամբ, վաղուց հատել է կարմիր գիծը: Մենք հիմա չենք քննադատում շատ հաճախ, մենք ուղիղ խուլիգանական հայհոյանք ենք տալիս: Եվ սա չի կարող չունենալ համապատասխան հետևանքներ: Ինձ համար ամենացավալին այն է, որ սա բերում է պետության, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի նվազման»,- նշեց Դավթյանը՝ ընդգծելով, որ դատախազությունն այս մասով քրեականացման անհրաժեշտություն է տեսնում:

«Ժամանակին քրեականացված են եղել ընդհանրապես վիրավորանքն ու զրպարտությունը: Մենք հիմա դրա մասնավոր հատվածն ենք ասում: Ասում ենք՝ հանրային ծառայողին զրպարտելն ու վիրավորելը՝ կապված իր ծառայության հետ, քրեականացնենք: Սա բավականին նեղ շրջանակ է: Ինչո՞ւ ենք սա առանձնացրել, սրանով ոչ թե կոնկրետ սուբյեկտն ենք ուզում պաշտպանել, այլ պետական ինստիտուտը, պետությունն ու հանրային ծառայությունն ենք ուզում պաշտպանել: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք՝ հանրային ծառայողները խուսափում են քաղաքացիական դատարաններ հայցեր ներկայացնելուց և իրենց խախտված իրավունքները վերականգնելուց: Ըստ էության մնում է բաց դաշտ»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանի խոսքով՝ ազատ խոսքը անքակտելի հիմնարար իրավունք է, ոչ ոք սա չի վիճարկում, բայց այն բացարձակ իրավունք չէ, պետք է ունենա սահմաններ, և այդ սահմանները պայմանավորված են համապատասխան համաչափությամբ, թե որքանով են դրանք համադրելի հանրային անվտանգությանը, բարոյականության նորմերին, այլ անձանց պատվին ու արժանապատվությանը:

«Երբ մեր նախաձեռնությունը քննադատում են, թե սա կարող է դառնալ ազատ խոսքի սահմանափակում, ինձ մնում է միայն մեկ հակադարձ հարց տալ՝ երբվանի՞ց խուլիգանական հայհոյանքը դարձավ ազատ խոսք: Վտանգ են տեսնում սրանում այն առումով, որ կարող է կոնկրետ քննադատողների նկատմամբ հետապնդում իրականացվի: Այստեղ էլ եմ ուզում հիասթափեցնել մեր հակառակորդներին, որովհետև Եվրոպական դատարանը իր ակտերով բազմիցս սրան անդրադարձել է: Թիվ մեկ արձանագրմամբ ասում է, որ քննադատությունը կարող է քրեականացվել: Երկրորդ՝ կարևորում է շատ քննադատություն և հանցավոր դրսևորում ունեցող վիրավորանք սահմանը, դրա համար էլ հստակ դրել է չափանիշներ: Եվ երրորդ՝ մենք այսօր հրապարակային այնքան անվիճելի վիրավորանքի խոսքի հետ գործ ունենք, որ մեր նույնիսկ ռեսուրսներն ու ժամանակը չեն հերիքի հասնել այն գծին, թե սա քննադատությո՞ւն է, թե՞ վիրավորանք»,- նշեց Գլխավոր դատախազը: