Կկատարելագործվեն ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված ԱԻ ուժերը․ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտներում. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Մասնավորապես՝ դիտարկվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների արձագանքման միացյալ տեղեկատվական-ծրագրային համակարգի գործարկման հարցը, որը ստեղծված է ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման և համագործակցության երկկողմ կանոնակարգերի հիման վրա:

Քննարկման ժամանակ ընդգծվել է խոշոր արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում օգնության հավաքական արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Այդ պատճառով կողմերը նպատակահարմար են գտել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԻ համակարգող խորհրդի առաջիկա նիստում քննարկել կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման կանոնակարգի իրականացման հարցը, որը հաստատվել է 2011թ. դեկտեմբերի 20-ին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ:

Դրանից բացի՝ հանդիպմանը դիտարկվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ուժերի և միջոցների պատրաստման խնդիրները:

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: