Արյան, իրար վրա կրակելու վտանգ եմ տեսնում․ կարմիր գիծ է պետք քաշել․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են սպասվում, և քաղաքական մթնոլորտը մեղմ ասած՝ լարված է։ Վերջին աղմկոտ միջադեպը Սյունիքում էր, երբ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը խոչընդոտվեց, հայհոյանքներ տեղացին։ Ո՞ւր ենք գնում՝ ընտրարշավում արյան, իրար վրա կրակելու, դանակահարելու վտանգ Դուք տեսնո՞ւմ եք։

-Այո, ցավոք սրտի տեսնում եմ և ամեն օրով դա ավելանում է։ Այստեղ էլ ինձ կարո՞ղ եք բացատրել՝ պետական ռեպրեսիվ մեխանիզմները ինչի՞ են գործադրվում, որովհետև քաղաքական իմաստով ես չեմ ընդունում, որ ՀՀ որևէ իշխանության անպատվեն փողոցում, այդպիսի բառապաշար օգտագործեն, այն էլ այն բառապաշարը, որ մեր ազգային գաղափարների մեջ՝ դրա համար տղամարդը պետք է իր պատիվը պահի։ Դա ինձ համար անթույլատրելի է։ Բայց դրա հետ միասին պետք է լինի գիտակցում՝ «Ես էլ չնպաստեմ այդ գործողությանը»։

-Փաշինյանը նպաստել է, որ իրեն հայհոյե՞ն։

-Բա էդ ընտրողները չէի՞ն, Սյունիքի մեծ մասը էնտեղ էր, էնտեղով որ քայլում էր, որ մարդիկ գործողություն էին անում, ո՞վ էր նպաստում, ե՞ս։ Դիցուք՝ պատկերացնենք, որ ինքը չի մեկնել Սյունիք, լսելո՞ւ էիք դա։

–Բայց այստեղ ուրիշ հարց կա՝ պետության ղեկավարը չի՞ կարող, իրավունք չունի՞ մեկնել հանրապետության այս կամ այն շրջան։

-Կարող է, բայց եթե գիտի իրավիճակը, պետք է իրավիճակից ելնի։ Երկրի ղեկավարն էնքան բան կարող է անել։ Կարող է նույն ձև ստորագրել իր հրաժարականը և հեռանալ, գնալ իրենց տուն։ «Կարողաների դաշտը» եթե նայենք, ինքն էնքա՛ն բան կարող է անել։ Հիտլերն էլ ուրիշ բան է «կարող է»-ով արել, երբ երկիրը բերել է Գերմանիան ավերվածությունների հասցրել։

–Բայց ներհասարակական թշնամանքի հարցը միակողմանի չի, չէ՞, պարո՛ն Պողոսյան։

–Միակողմանի չի այլևս, ես դրա համար եմ ասում՝ մինչև կարմիր գիծը չքաշենք, մենք ավելի ենք խորացնելու այն։ Վերջիվերջո՝ մեկը պետք է իր վրա ստանձնի պատասխանատվություն և անի։ Հիմա, որ ասում են «Բումերանգ է», դա էլ չեն չէ՞ սուտ ասում։ Գործողությունների մեծ մասը կատարվում է ընդդեմ իշխանությունների, մեկին մեկ կրկնում են այն գործողությւոնները, որոնք կատարվում էին 2018 թվականին և այն ժամանակվա նախաձեռնողների կողմից կամ չէին դատապարտում, եթե իհարկե՝ իրենք չէին նախաձեռնում, բայց դատապարատում էլ չէինք հիշում։

-Ինչի՞ց պետք է սկսվի ներհասարակական հաշտեցումը, ձևավորվի այն մթնոլորտը, որ քաղաքական ուժերը բանավիճեն պետության ապագայի մասին, ոչ թե իրար ոչնչացնել ուզենան։

–Երբ որ զգալով քաղաքական պատասխանատվությունը, կձևավորվի այդ սենյակը, որտեղ մարդիկ կմտնեն և եթե այդ սենյակը մտնելու և կարմիր գծերը որոշելու համար պետք է, ես հեռանամ, ես կհեռանամ։ Լևոն Տեր-Պետորսյանը, որպեսզի ձևավորվեին նոր մոտեցումներ, հեռացավ չէ՞ խաղաղ, բացի դրանից՝ մի շատ կարևոր բան արեց՝ աշխարհի համար կարմիր գիծ ներկայացրեց՝ ՀՀ իշխանության հանդեպ սրանից ավելի ճնշումը բերելու է այսպիսի իրավիճակի։ Հիմա մենք միջազգային հարաբերություններում մեր հանդեպ ճնշումների մակարդակի գիծ չենք ձևավորում։ Կարող են գալ, կոտորել, ոչ ոք ոչինչ չխոսի, արհամարհեն, 44 օր ոչ մի բանի տեղ չդնեն, բերեն 5000 զոհեր և 10 000 վիրավոր, էս ամեն ինչի կորուստների մեջ, և ասեն՝ իշխանություն չի փոխվում, կասեն՝ տղաներ ջան, մենք էլ ի՞նչ կարող ենք անել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան