Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ. պարզվում են հանգամանքները

Լուրեր

30.04.2024 | 16:19
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ ճանապարհահատվածը միակողմանի փակ է
30.04.2024 | 16:07
Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավարը հայտնել է հեռահար հրթիռների խոցման մասին
30.04.2024 | 15:55
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է 2022թ․ հունվարին բողոքի ցույցերի ժամանակ իշխանության չարաշահման գործով
30.04.2024 | 15:48
Ջերմաստիճանը կնվազի մինչև 14 աստիճանով, սպասվում է անձրև և կարկուտ
30.04.2024 | 15:41
Բաքուն հանդես է գալիս ՀՀ-ի հետ երկկողմ և ուղիղ բանակցությունների օգտին․ Բայրամով
30.04.2024 | 15:36
ՌԴ-ի օգտին լրտեսության համար ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակիցը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման
30.04.2024 | 15:34
ՔՊ-ականը՝ Մոսկվա Փաշինյանի այցի, կիրանցիները՝ գյուղի տներն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2024 | 15:30
Մասնավոր աշխատավարձերն աճել են, բայց տեմպը նվազել է․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 15:23
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
30.04.2024 | 15:18
Ի նպաստ ՀՀ-ի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի՝ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը․ Կոոպմանը՝ Փաշինյանին
30.04.2024 | 15:16
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անհանգստացած են Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալության և շարունակվող բռնաճնշումների կապակցությամբ
30.04.2024 | 15:07
Վարկերի տոկոսադրույքի էական նվազում չունենք դեռևս․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 15:04
Ինքը հարվածեց, ես ընկա, ես չեմ հարվածել․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանի օգնականի հետ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 15:02
Ադրբեջանը ԵԽԽՎ վերադառնալու ճանապարհ չունի՝ ո՛չ հիմա, ո՛չ հունվարին․ ԵԽԽՎ պատգամավոր
30.04.2024 | 14:53
Ժամանած տուրիստների թիվը պակաս է, կատարած ծախսերն էլ՝ ավելի քիչ․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ. հայտնում են ՔԿ-ից:

Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ, հարակից տարածքում՝ մոտ 40 սմ խորության վրա, հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: