Տեղահանվածների համար կառուցվող բնակավայրում առաջին տների բետոնային հիմքերն ու պատերն են դրվել

Լուրեր

25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
Բոլորը

Ասկերանի Սղնախ,Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող է նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատների բետոնային հիմքերը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարտա Դանիելյանը:

Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ կառուցվում է 170 առանձնատուն, որոնք ամբողջությամբ նախատեսվում են շահագործման հանձնվել մինչև 2022 թվականի տարեվերջ:Ըստ նախագծի՝ Ասկերանի 4 գյուղերից տեղահանված բնակչության համար կառուցվող նոր բնակավայրը կունենա նաև համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու՝ համայնքապետարանը, բուժկետը և 200 հոգու համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ:

Շինարարական աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ գործադիր տնօրեն Արայիկ Աբաղյանի տեղեկատվությամբ էլ՝ Աարդեն կառուցվում են 2 տների պատերը, իսկ առանձնատները նախատեսում են շահագործման հանձնել 2 փուլով։

«Եթե ոչինչ չխանգարի, չլինեն՝ ֆորս-մաժորային իրավիճակներ, ապա նախատեսում ենք մոտ 50 տուն շահագործման հանձնել այս տարվա ընթացքում, իսկ մյուսները հաջորդ տարեվերջին»,-ասաց գործադիր տնօրենը: