Ալեքսեյ Նավալնիի տարածաշրջանային շտաբերը պաշտոնապես լուծարվել են

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովը հայտարարել է Նավալնիի տարածաշրջանային շտաբերի ցանցի պաշտոնական լուծարման մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Նավալնիի շտաբերի ցանցի աշխատանքը ներկայիս տեսքով պահպանելն անհնար է. այն անմիջապես կներկայացվի ծայրահեղականության մասին հոդվածի ներքո և քրեական պատիժներ կսահմանվեն շտաբում աշխատողների, նրանց հետ համագործողների, նրանց օգնողների դեմ», – ապրիլի 29-ին իր Telegram- ալիքում պարզաբանել է Վոլկովը:

Միևնույն ժամանակ, Վոլկովը խոստացել է, որ ակտիվիստները կշարունակեն աշխատել այլ ձևաչափով:
«Այլևս Նավալնիի շտաբերի ցանց չկա, բայց կան տասնյակ հզոր տարածաշրջանային քաղաքական գործիչներ, կան նրանց հազարավոր աջակիցներ, կան ուժեղ և անկախ քաղաքական կազմակերպություններ, որոնք կզբաղվեն հետաքննություններով և ընտրություններով, հանրային արշավներով և հանրահավաքներով», – բացատրել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք՝ ապրիլի կեսերին Մոսկվայի դատախազությունը դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով Նավալնիի շտաբը և քաղաքական գործչի երկու հիմնադրամները՝ Հակակոռուպցիոն հիմնադրամը և Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամը, ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություններ: Մոսկվայի քաղաքային դատարանը կասեցրել է այդ կազմակերպությունների գործունեությունը ՝ մինչ վերջնական որոշում կայացնելը: