Պատվաստված քաղաքացիները երկրից դուրս գալուց թեստ չեն հանձնի. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
Բոլորը

Երեկ երեկոյան մի քիչ թուլություն եմ ունեցել, մկանային ցավ, բայց այսօր արդեն այդ ախտանշաններն անցել են, ինձ լավ եմ զգում: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որը երեկ պատվաստվել էր «Աստրազենեկա» պատվաստանյութով:

Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ Ավանեսյանն ընդգծեց, որ առողջապահական առումով շատ կարևոր է օր առաջ ընդլայնել պատվաստման գործընթացը և հավելեց, որ Կառավարությունն ամեն հնարավորություն ստեղծել է, որ քաղաքացիները պատվաստվեն, արդեն ներդրվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվում է պատվաստումը:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից արդեն նոր ռեժիմ կգործի՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, կարիք չեն ունենա այլևս երկրից դուրս գալիս թեստ հանձնել: «Սա ևս ցույց է տալիս, որ պատվաստումները կարևոր քայլ են՝ խուսափելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք»,- ընդգծեց Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ չինական պատվաստանյութը, որը կներմուծվի Հայաստան, նույնպես նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Նախարարի պաշտոնակատարը կրկին վստահեցրեց՝ պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերից: