ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների գրեթե կեսը խորհրդարանում ոչինչ չի անում

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

6-րդ գումարման Ազգային ժողովում պահպանվում է «լուռ» պատգամավորների թիվը: Գործող խորհրդարանը գրեթե նույնությամբ կրկնում է 5-րդ գումարման խորհրդարանի պատկերը:

«Մանդատ» ՀԿ-ի ներկայացրած «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի՝ 6-րդ գումարման ԱԺ գործունեության դիտարկման արդյունքներից տեղեկանում ենք, որ 105 պատգամավորից 40-ը 2 նստաշրջանում որևէ քննարկման չի մասնակցել:

31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցության 14 պատգամավոր կամ խմբակցության 45%-ը ԱԺ լիագումար նիստերին հարց չի տվել, ելույթ չի ունեցել:

58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունում ամբիոնին և խոսափողին չմոտեցած պատգամավորների թիվը 26 է կամ խմբակցության 45 %-ը:

Ընդհանուր առմամբ՝ խորհրդարանի շուրջ 38%-ը (նրանք ճնշող մեծամասնությամբ տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորներն են) միայն քվեարկել է, ինչը չի բխում խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությունից:

Զեկույցի տվյալներով՝ ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է: Ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունը, ամենաշատ դեմ քվեարկածը «Ելք»-ն է: «Ելք»-ը նաև ամենաակտիվ խմբակցությունն է: «Ելք»-ի պատգամավորներից յուրաքանչյուրը միջինը հնչեցրել է 30 հարց ու ելույթ: «Ծառուկյան» խմբակցության նույն ցուցանիշը 10 է, ՀՀԿ-ական պատգամավորներինը՝ 5, ՀՅԴ-ինը՝ 1: