Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը

Լուրեր

20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
Բոլորը

Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետ Դիմիտրի Ջիոտակոսը։

Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունել են ս․թ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը հանդիսանում է կարևոր նշաձող Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ–ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին՝ ընդգծելով վերջինիս կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և նախանշելով հետագա քայլերը՝ միտված համաձայնագրի լիարժեք իրագործմանը և արդյունավետության առավել բարձրացմանը։ Քննարկվել են համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրերի քաղաքականության, սահմանների կառավարման և միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպչական հարցերին:

Ընդգծվել է նաև փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին և հետագայում Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։