Ադրբեջանի ռազմավարությունն է՝ ռուսներին դուրս մղել այստեղից, և Արցախը հայաթափել․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Տիկի՛ն Հայրապետյան, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել Լեռնային Ղարաբաղի հարցով կոնկրետ նախաձեռնությունների մասին։ Ըստ Figaro-ի՝ նախագահները պայմանավորվել են վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և առաջիկա օրերին այդ ուղղությամբ «կոնկրետ նախաձեռնություններ» ձեռնարկել։ Ինչի՞ մասին կարող է խոսք գնալ։ 

-Մի քանի հստակ հետևություն կարող ենք անել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամ երկրները հստակ արձանագրում են, որ հակամարտությունը լուծված չէ, և դրա ուղղությամբ դեռևս բազմաթիվ աշխատանք կա անելու։ Երկրորդ՝ քանի որ դրան նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հստակ հայտարարությունը և դրան զուգորդել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ օրերս հարցազրույցում այն արձանագրումը, որ Մինսկի խումբն անելիքներ ունի կարգավիճակի և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, կարող ենք արձանագրել, որ Մինսկի խումբը հստակ ցույց է տալիս, որ ակտիվացնում է ձևաչափը և պատրաստվում է հանդես գալ նախաձեռնություններով, ինչը բնականաբար՝ հակասում է Բաքվի այն հայտարարություններին, որ հակամարտությունը լուծված է և այստեղ անելիք չկա։ Ինչ բովանդակային նախաձեռնությունների մասին է խոսքը, այս պահին չենք կարող ասել։

-Եթե Լավրովի պլանով ենթադրվում էր «5+2» բանաձևի կիրառում, տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, ապա հիմա Ադրբեջանը զավթել է ոչ միայն 7 շրջանները, այլև ԼՂԻՄ-ից տարածքներ, խախտել է ուժի չկիրառման սկզբունքը։ Բաքուն պնդում է՝ հակամարտությունը լուծված է՝ տարածքային ամբողջականությունն են վերականգնել։ Սակայն երրորդ սկզբունքը՝ ինքնորոշման իրավունքը մնում է անկատար։ Մինսկի խմբում ի՞նչ հարցեր կարող են քննարկվել՝ 7 տարածքների խաղաքարտերը չունենք, ի՞նչ է մնում Հայաստանի ձեռքում։

Բնականաբար՝ այդ հարցն էլ բարձրացվելու է՝ կարգավիճակի համատեքստում։ Եվ մի բան նշեմ․ դուք ասեցիք, որ մեր ձեռքին այլևս խաղաքարտ չկա, նախկինում այն տրամաբանությամբ էր պրոցեսը կառուցվում՝ «Տարածք՝ կարգավիճակի դիմաց», բայց փաստացի դա չաշխատեց՝ ադրբեջանական կողմը չգնաց այդ փոխզիջումային լուծմանը։ Ադրբեջանը պատրաստ չէր համակերպվել, որ Արցախը պետք է ունենա կարգավիճակ և որ այդ կարգավիճակը լինելու է Ադրբեջանի իրավասություններից դուրս։ Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ բախվում ենք մի կողմից՝ Բաքվի հայատյաց քաղաքականության հետ, և սա ուղղակի բառեր չեն, այդ երկրում սովորում են ատել հային, ինչպե՞ս կարող է այդ երկրում հայը լինել անվտանգ կամ այդ երկրի ենթակայության ներքո որևէ հայ լինի անվտանգ։

-Այս համատեքստում հիշեցնեմ՝ անգամ ադրբեջանցի ընդդիմադիրներն են փախչում Ադրբեջանից, քանի որ հետապնդվում են, ֆիզիկական անվտանգությունը կասկած տակ է դրվում, չկա խոսքի և այլ ազատություններ։

-Միանշանակ, և այն անհասկանալի հիստերիան, որ սկզիբ է առել Ալիևի և Ալիևների ընտանիքների մոտ ինչ-որ ծառեր գրկելուց սկսած մինչև անհասկանալի տեքստեր, ցույց է տալիս, թե իրենք ինչ ուղղությամբ են առաջ շարժվում։ Վերջերս ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը նամակով դիմել էր Ալիևին՝ կոչ անելով ռազմավարի պուրակի հետ կապված, և ի պատասխան՝ Ադրբեջանը նշել էր, թե իբրև դա միջազգային իրավունքի վերականգնման մասին պուրակ է, այսինքն՝ ունեն ուղեղից և մտքից դուրս պատկերացումներ, էլ չեմ ասում՝ ԵԽ անդամ երկրներին էին մեղադրում այդ նամակում ռասիզմի մեջ։ Մեր օրակարգում լինելու է նաև Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը, որովհետև դա ԼՂԻՄ-ի անմիջական մասն է կազմել և մինչև «Միացում» շարժումը եղել է ԼՂԻՄ-ի ողջ տարածքը։ Դիվանագիտական լծակները բազմաթիվ են, եթե մենք ճիշտ օգտագործենք դրանք։

Արցախից տեղեկություն է եկել, որ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը դիրքերն առաջ են տվել։ Հրադադարից հետո ադրբեջանցիները հարձակվել ու գրավել էին Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերը՝ գերեվարել զինծառայողների։ Կա ակնկալիք, որ ռուս խաղաղապահները կզսպեն ադբջեբանցիներին և այսպիսի սանձարձակ արարքների չեն գնա։ Ինչո՞ւ ենք ունենում նման դեպքեր։

-Հակառուսական տրամադրություններ են հրահրվում։ Մի փոքրիկ միջադեպ պատմեմ, որն ինձ հետ է պատահել ԵԽԽՎ-ի հանձնաժողովում, ուր ներգրավված եմ։ Ադրբեջանցի պատվիրակը ձայնի իրավունք խնդրելով ասաց՝ «Հիշեցնեմ, որ ռուսական զորքը՝ խաղաղապահները, այստեղ խիստ ժամանակավոր են»։ Այսինքն՝ Ադրբեջանի մոտ այնպիսի տպավորություն է, որ շուտով իրենք կկարողանան ռուսներին դուրս մղել տարածաշրջանից և կլուծեն իրենց առջև դրված խնդիրը, ինչն իհարկե՝ Արցախի ամբողջական հայաթափումն է։

-Դա Ադրբեջանի պետական ռազմավարությունը չէ՞։

-Այո, իմ կարծիքով՝ դա ռազմավարությունն է Ադրբեջանի։ Ալիևն ինքը ինչ-որ առումներով երբեմն «կպչում է» ռուսական կողմին կամ նման նախանշաններ է ցույց տալիս, կարծում եմ՝ այս ամենը այդ համատեքստում է պետք դիտել։ Փորձում են ցույց տալ ռուս խաղաղապահների արդյունավետ չլինելը՝ միջադեպերով փորձում են հրահրել և լարվածություն առաջացնել։ Սա Ադրբեջանի վտանգավոր գործելաոճն է և ծանր հետևանքներ կարող է ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան