Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այսօր «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել՝ նվիրված 1920 թվականին Ադրբեջանի խորհրդայնացմանը։

Մասնակիցները եղել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով, ինչպես նաև «Պահանջում ենք ռուսական զորքերը դուրս հանել Ադրբեջանից» գրությամբ պաստառով։ Ոստիկանությունն այն վերցրել է մասնակիցների ձեռքից։ Ցուցարարները նաև հայտարարել են, որ ռուսներն ու հայերն իրենց թշնամիներն են։

«Մենք պահանջում ենք Ղարաբաղից ռուսական զորքերի դուրսբերում, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց տեղը թուրք զինվորականները զբաղեցնեն»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

«Եթե ռուս զինվորականները կրակում են «Իսկանդերով», ապա այդ զինվորականները չեն կարող խաղաղապահ համարվել։ Թող հեռանան»,- նշել է մեկ այլ մասնակից։

Ակցիայի կազմակերպիչները նաև լրատվամիջոցներում բանաձև են տարածել, որում նշվում է, որ «Ժողովրդական շարժումը» ռուս զինվորականների մուտքը Լեռնային Ղարաբաղ համարում է որպես ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ։ Ըստ նրանց՝ ԼՂ-ում ռուս զինվորականները խաղաղապահ առաքելությամբ չեն զբաղվում, այլ անում են այն, ինչ ուզում են։

Ի դեպ, «Ժողովրդական շարժումը» ստեղծվել է 2019 թվականին, ներքին գործերի նախկին նախարար Իսկենդեր Համիդովի կողմից։

Նշենք, որ ավելի վաղ էլ «Մուսավաթ» կուսակցության անդամներն էին բողոքի ցույց կազմակերպել Ադրբեջանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ ու կրկին պահանջում էին ռուս խաղաղապահների հեռացում Արցախից։

Էմմա Չոբանյան