Քոչարյանը՝ Ռուսաստանի հետ ինտեգրվելու, գյուղատնտեսության և թուրքական սահմանի բացման մասին

Լուրեր

25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյունավետ կառավարման, գործարարներին չխանգարելու և Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ուղղությամբ մեկ ավելի քայլ անելու դեպքում ԵՏՄ-ն մեծ շուկա է բացում Հայաստանի համար։ Այս մասին համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նաև Ռուսաստանի համար դա հետաքրքիր կլինի, որ փոքր ծավալի մեջ աջակցի այն աստիճանի, որ Հայաստանն էապես տարբերվի իր տնտեսական առաջխաղացումով, և սա օրինակ ծառայի ուրիշների համար՝ ավելի խորը ինտեգրվելու առումով»,- նշել է Քոչարյանը։
Խոսելով նախարարությունների մասին՝ նա նշել է, որ երբ բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությունում, աննորմալ է այդ ոլորտի նախարարությունը փակելը։ Ըստ Քոչարյանի՝ իշխանության գալու դեպքում՝ իրենք մտադիր են վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ այդ ոլորտը երկրի շարժիչ ուժերից մեկն է լինելու։

«Նորմալ չէ, եթե մենք փորձենք քարոզել, որ սահմանների փակ պահելը լավ երևույթ է։ Բայց մի բան ակնհայտ է, որ Թուրքիայի սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը, որովհետև մեր գյուղատնտեսությունները մրցակից են», – նշել է Քոչարյանը։

Ըստ նրա՝ եթե սահմանը բացվի, Արարատյան դաշտի գյուղատնտեսությունը ծանր վիճակի մեջ կընկնի։ Հետևաբար, մինչև սահմանը բացելը պետք է զգալի բարձրացնել սեփական գյուղատնտեսության մակարդակը, մեծացնել սուբսիդիաները։

Քոչարյանը պնդում է, որ հնարավորություն կա Հայաստանը վերածել մեծ շինհրապարակի և բոլորին ապահովել աշխատանքով։