Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է արգելել որոշ «վտանգավոր» երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ընդգծել է որոշ «վտանգավոր» երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես արգելելու անհրաժեշտությունը, հաղորդում է РИА Новости-ն:

«Այո՛, մենք պետք է հստակ արգելք սահմանենք որոշ «վտանգավոր» երկրների քաղաքացիների մուտքի հարցում, այլ ոչ թե քաղաքական ինչ-որ կոռեկտ տերմին գործածենք, որը չի օգնի պաշտպանել մեր քաղաքացիներին»,- Twitter-ի իր էջում գրառել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Թրամփը մարտի 6-ին ստորագրել էր միգրացիոն նոր հրամանագիր, ըստ որի՝ ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք էր սահմանում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրների՝ Սուդանի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների համար, որոնք, ըստ ԱՄՆ տվյալների, աջակցում են ահաբեկչական խմբավորումներին կամ նրանց ապաստան են տրամադրում։

Նման բովանդակությամբ առաջին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ «սև ցուցակում» թվարկվում էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից:

Նշենք նաև, որ Թրամփի այդ քայլը  բողոքի տեղիք տվեց ու ԱՄՆ մի շարք դաշնային դատարաններ ժամանակավորապես կասեցրին հրամագրի իրագործումը: Սակայն նախորդ շաբաթ Սպիտակ տունը պաշտոնապես դիմեց Գերագույն դատարան՝ խնդրելով վերականգնել ներգաղթը ժամանակավորապես արգելող հրամանագրի գործողությունը։