Սյունիքից բերման ենթարկվածներն ասում են՝ ճնշում են, հո չէին դնելու բամբակի մեջ՝ բերման ենթարկեին․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Բոլորը

«Անվտանգային խնդիրներ կան մեր հայրենիքի ողջ սահմանների երկայնքով, քանի որ մենք գիտենք՝ ինչ երկրներով ենք շրջապատված և ինչ աշխարհաքաղաքական իրողություններով ենք ապրում, մենք պետք է այսօր լուծենք այսօրվա հարցը, որպեսզի վաղը մյուս օրը չբախվենք այդ խնդիրներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով՝ Սյունիքում կան մարդիկ, ովքեր իրոք անհանգստանում են իրավիճակով և իրենց բողոքը հայտնում են անկեղծ մղումներով, և շատերն էլ քաղաքական նպատակներ հետապնդելով՝ չարաշահում են ամեն ինչը, և սխալ դրսևորումներ են ունենում, իսկ իշխանությունները պետք է այդ դրսևորումներին արձագանքեն:

«Սյունիքի դեպքերի ժամանակ շատերը կային, որ իսկապես եկել էին և ուզում էին մասնակցել և իրենց դժգոհությունը արտահայտել, բայց իրենց դժգոհությունը հայտնում էին հայացքով, լռելյայն կեցվածքով: Բայց շատերը այդ հանգամանքը օգտագործում են քաղաքական դրդապատճառներով…

Եթե տեսնում ենք, որ փողոցում 2-3 խուժան իրենց պահում են քաղաքական մարդուն անհարիր կեցվածքով, և այնտեղ կան իրավապահներ, որոնք կլուծեն խնդիրները: Այն հայհոյանքները, որոնք տեղում էին իրավապահ մարմինների ներկայությամբ, առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին: Եվ երբ բերման են ենթարկում, տառապալի դեմք են ընդունում, ասում են՝ ճնշում են, քաշում են-տանում են… Հո չեն դնելու բամբակների մեջ՝ բերման ենթարկեն»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ կողմ է իրավապահների կողմից օրենքով թույլատրված կոշտ մեթոդների կիրառմանը:

«Հազարավոր մարդիկ սպասում էին, որպեսզի իրենց անկեղծ անհանգստությունը ներկայացնեին վարչապետին: Հիմա քանի որ որոշակի ուժեր ինչ-ինչ պատճառներով պետք է կազմակերպեին նման սադրիչ գործողությունները, վարչապետը չգնա՞ր քաղաքացիների հետ հադնիպելու և ականջալուր լինելու նրանց խնդիրների»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե որտե՞ղ էին այն հազարավոր մարդիկ, որոնք կարող էին դուրս գալ փողոց և ասել՝ մենք եկել ենք վարչապետին լսելու, մի՛ խանգարեք մեզ, Աղազարյանը պատասխանեց. «Եթե իրավապահները չգտնվեն իրենց բարձրության վրա, 3-4 տոկոս ագրեսիվ մասան կուտի 95 տոկոսին, բնության օրենքներն են այդպիսին: Ամեն մարդ իրեն թույլ չի տա այդպիսի հայհոյանքներ փողոցում:  Մեկը մտածում է, բա որ մեկն էլ ինձ հայհոյի իմ կնոջ, իմ հոր մոտ, ես ոնց պատասխանեմ, ոնց պահեմ: Դրա համար ձեռնպահ են մնում: Վարչապետը հենց նրանց հարգելով է գնացել»:

Մանրամասները՝ տեսանյութում: