Բաքվի «Ռազմական ավարի պուրակի» բացումը մեծապես անհանգստացնող և նվաստացուցիչ է․ Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ալիևին

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վերջինս նամակում նշում է, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանների շարունակական, ազատ և անկաշկանդ մուտքը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որտեղ բնակվում են հակամարտությունից տուժածները, ոչ միայն արդյունավետ օգնություն և վերականգնում ապահովելու, այլև հակամարտության զոհերի ընտանիքների իրավունքները պաշտպանելու համար։

«Սա պետք է լինի հաշտեցմանն ու վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմքում»,- գրված է նամակում:

Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ։

«Այս համատեքստում, ցավով եմ տեղեկանում, որ վերջերս բացեցիք Բաքվի «Ռազմական ավարի պուրակը», որը ապրիլի 14-ից բաց է հասարակության համար և այնտեղ կարող են այցելել բոլորը, այդ թվում նաև՝ փոքր երեխաներ: Տեղեկացվում է, որ այս զբոսայգում ցուցադրված են պատերազմի ժամանակ որպես ավար վերցված հայկական ռազմական տեխնիկան: Հանրությանը հասանելի լուսանկարներում ես նկատեցի, որ դրանք ցուցադրում են անմարդկային տեսարաններ, ներառյալ մոմե մանեկեններ, որոնք պատկերում են զոհված և մահացող հայ զինվորների: Նման պատկերները ես համարում եմ մեծապես անհանգստացնող և նվաստացուցիչ: Այս տեսակ ցուցադրումը կարող է միայն ավելի սրել  երկարամյա թշնամական տրամադրություններն ու ատելության խոսքը և բազմապատկել ու խթանել անհանդուրժողականության դրսևորումները: Ավելին՝ նման զարգացումները էապես խոչընդոտում են հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև իրական հաշտեցման հնարավորություն։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) վերջերս արված հայտարարության մեջ հիշեցրել է, որ առճակատումների և չկարգավորված հակամարտությունների շրջանակներում «մի շարք երկրների զեկույցներում  նախազգուշացվել է թշնամական պատմությունների զարգացման վտանգներից և իրենց հուզող հատուկ խմբերին` որպես «թշնամիներ» ներկայացնելուց, առավել ևս, երբ դա իրականացվում է քաղաքական կամ այլ հասարակական դիսկուրսներում»,- ասված է նամակում:

Տաթև Ֆռանգյան