Սյունիքի նախկին մարզպետի կինը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում. ՊԵԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ՊԵԿ քննչական վարչությունում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ «Այո՛, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, հարցաքննվել է», – ասաց Հովհաննիսյանը։ Թե ինչ գործի շրջանակում է քննվել, ՊԵԿ նախագահը չմանրամասնեց՝ ասելով, որ պետք է դիմել նախաքննության մարմնին։

«Նախաքննության մարմինը կգնահատի՝ նպատակահարմար է տեղեկությունը տրամադրել, թե՝ ոչ», – ասաց նա։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ սա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ Էլիզաբեթ Պետրոսյանը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար։

Անդրառանալով դիտարկմանը, թե այդ հարցաքննությունը համընկել է Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, ՊԵԿ նախագահը նշեց. «Բոլոր համընկնումները դուք կամ հասարակությունը փորձում է մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո։ Նախկինում էլ նշված անձը հրավիրվել է հարցաքննության»։

 

Մանրամասները՝ տեսանյութում: