Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության նպատակները. Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
Բոլորը

«Այսօր մենք մի իրավիճակում ենք, որ փորձում ենք ոչ թե նշել տոնը, այլ փրկել մեր մշակութային ժառանգությունը»,-«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովից առաջ կայացած ասուլիսում ասաց  ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը:

Նա նշեց, որ հենց պատերազմի երկրորդ օրից՝ սեպտեմբերի 28-ից իրենք Արցախում մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը դարձել են օրակարգի կարևոր խնդիրներից մեկը, որպեսզի կանխեն վանդալիզմի դեպքերը, փորձեն նաև ապահովել պատշաճ պահպանություն:

«Այսօր հրադադարի հաստատումից գրեթե 6 ամիս անցել է, սակայն մենք տեսնում ենք, որ հուշարձանները, հայկական մշակութային  ժառանագությունը մնում է  վտանգված: Հայկական կողմի կասկածները, մտավախությունը, որ առաջին օրից հայտնում էինք, այսօր, ցավոք սրտի, հիմնավորված է դառնում, գրեթե ամեն օր ականատես ենք լինում, թե ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակադակով ինչպես են  շարունակում իրենց պայքարը ցանկացած հայկական ներկայության դեմ, պնդում են, որ հայկական եկեղեցիներն աղվանական են, բայց դրանք  որևէ  կապ չունեն ադրբեջանական  ինքնության հետ ո՛չ դավանաբանական, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական առումով»,- ասաց Ա. Խաչատրյանը:

ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի խոսքով, պատերազմի հետ առաձին օրից ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ:

«Առաջին խնդիրն է եղել, որպեսզի միջազգային  հանրության ուշադրությունը սևեռվի, թե ինչ է կատարվում Արցախում: Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ է ներդրել նաև տեղեկատվական քարոզչական  տեսակետից: Մեր խնդիրն է ոչ միայն հակազդել ադրբեջանական քարոզին, նաև ներկայացնել մեր մշակութային ժառանգությունն ինչպես Արցախում, նաև Հայաստանում:

«Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության նպատակները»,- նշեց  ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ շարունակում են պնդել՝ առաքելությունը պետք է այցելի այն վայրեր, այն հուշարձանների տարածքներ, որոնք այսօր վտանգված են:

Մանրամասները՝ տեսանյութում: