Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել

Լուրեր

12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
Բոլորը

Թուրքական լիրան այսօր ռեկորդային անկում է գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչն է՛լ ավելի վատթարացրեց երկու երկրների հարաբերությունները, գրում է Ahval գործակալությունը։

Լիրայի փոխարժեքը նվազել է 1․2 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 8․48 դոլարի։ Նախորդ ռեկորդային մինիմումը գրանցվել էր անցյալ տարի նոյեմբերին՝ 8․58 դոլար։

Նշվում է, որ թուրքական լիրան սկսել է դոլարի համեմատ ռեկորդային մակարդակի նվազել 2018 թվականի ճգնաժամից հետո, երբ մեկ այլ քաղաքական ճեղվածք էր առաջացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ կապված ահաբեկչության մեղադրանքով ամերիկացի քահանայի կալանքի հետ։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն ժամանակ Թուրքիային ճնշելու համար պատժամիջոցներ սահմանեց։

Բացի այդ, Վաշինգտոնն ու Անկարան հակասության մեջ են Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով, ինչն ԱՄՆ-ին դրդեց Թուրքիային հեռացնել F-35 կործանիչների ծրագրից։

Լրատվամիջոցը նշում է, որ թուրքական լիրան սկսել է նվազել նաև Կենտրոնական բանկի նախագահ Շահապ Քավչօղլուի՝ ուրբաթ օրվա այն հայտարարությունից հետո, որ դրամավարկային քաղաքականություն մշակողները չեն պատրաստվում տոկոսադրույքները բարձրացնել։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններն կառավարությանը կոչ են անում հաշվետվություն ներկայացնել արտարժույթի պահուստների կորստի մասին, որոնք, նրանց կարծիքով, 128 մլրդ դոլար են կազմում։

Էմմա Չոբանյան