Քաթարը մտադիր է դիվանագիտական տարաձայնությունները հարթել երկխոսության միջոցով

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաթարի ԱԳ նախարար շեյխ Մոհամեդ բեն Աբդ ալ Ռահման ալ Թանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն սրել հարաբերությունները Դոհայի հետ դիվանագիտական կապերը խզած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ. հայտնում է Al Jazeera-ն:

«Մենք արտահայտել ենք մեր ափսոսանքն ու զարմանքը Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզելու առնչությամբ: Մենք չգիտենք,արդյոք կա՞ն իրական պատճառներ։ Քաթարն իր կողմից որևէ քայլ չի ձեռնարկի իրավիճակը սրելու համար, քանի որ գտնում է, որ եղբայրական  պետությունների միջև նման խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ»,- նշել է նախարարը, ապա հավելել, որ եթե կային իրական պատճառներ, ապա դրանք կարող էին քննարկվել Ռիյադում կայացած գագաթաժողովի ժամանակ։

Ալ Թանիի խոսքով՝ Քաթարը մտադիր է առաջացած տարաձայնությունները հարթել երկխոսության միջոցով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Factor.am-ը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։

«Քաթարն աջակցում է ահաբեկչական բազմաթիվ խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա», որոնց նպատակն է խախտել տարածաշրջանային կայունությունը»,- ասված  է Սաուդյան Արաբայի պետական լրատվական գործակալության տարածած հայտարարությունում: