Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատներին

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան ժամանած Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հանդիպել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լըմուանը նշել է, որ այդ հանդիպումն իր համար շատ կարևոր և նշանակալից է եղել:

«Ես, ի թիվս այլոց, նաև ցանկանում էի հանդիպել 5 ռազմագերիների ընտանիքիների անդամների հետ, որովհետև Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, համատեղությամբ իր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, ապրիլի 13-ին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ: Հայտարարություն, որում առանձնահատուկ շեշտադրությամբ նշվում էր՝ միջազգային համաձայնագրի դրույթներին համաձայն՝ ամենաշտապ կերպով հայկական կողմին ռազմագերիների և պահվող անձանց վերադարձ»,- ասաց Լըմուանը:

ԱԳ պետքարտուղարը հայտնել է, որ հանդիպման ընթացքում փորձել են հարազատներից հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ իրենց գերի հարազատների վերաբերյալ:

«Փորձեցի նրանց բոլորին փոխանցել ուղերձ, որ մենք պետք է ուժերին ներածի չափով մեր օժանդակությունը փորձենք ցուցաբերել, որպեսզի վերջիններս կարողանան այս հարցն իրենց համար փարատված համարել»,- նշեց Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը: