ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են Ֆրանսիայի Սենատի նախագահն ու մի խումբ խորհրդարանականներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է պարգևատրման արարողություն, որի ժամանակ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն պարգևատրվեց Պատվո շքանշանով:

Բարեկամության շքանշանով պարգևատրվել են Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Սենատի «Սոցիալիստական, բնապահպանական և հանրապետական» խմբակցության նախագահ Պատրիկ Կաները, Ֆրանսիայի Սենատի «Կենտրոնամետ միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելը, Սենատի «Կոմունիստական, հանրապետական, քաղաքացիական և բնապահպանական» խմբակցության նախագահ Էլիան Ասասին, Սենատի «Բնապահպանական, համերաշխություն և տարածքներ» խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր- Լյուկ Դըվինազը, Սենատի  նախագահի դիվանագիտական խորհրդական Հյուբեր դը Կանսոնը: Պարգևները հանձեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին կարելի է խոսել շատ երկար: Դրանք դարերի բարեկամության պատմություն են: Մենք երբեք չենք մոռանա, որ հազարավոր հայորդիներ Մեծ եղեռնից հետո իրենց փրկության հանգրվանը գտան Ֆրանսիայում: Մենք, իհարկե, շատ լավ հիշում ենք, որ սրանից 20 տարի առաջ նախագահ Շիրակի նախաձեռնությամբ Ֆրանսիան ճանաչեց 1915 թվականի հայերի ցեղասպանությունը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մենք շատ լավ հիշում ենք, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի օրերին մեզ հետ էր Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Մենք շատ լավ գիտենք և հիշում ենք, որ ընդամենը 3 տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 24-ը, Ֆրանսիայում դիտվում է որպես Եղեռնի հիշատակության օր: Եվ մենք շատ լավ հիշում ու գնահատում ենք, հիշելու ենք ընդմիշտ, նախորդ տարի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ձեր աջակցությունը և մասնավորապես ձեր որոշումը՝ առաջարկել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը միշտ հիշելու են և երբեք չեն մոռանա Ֆրանսիայի այդ ազնիվ որոշումը և քայլը: Արմեն Սարգսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ներկաներին, շնորհավորեց նրանց Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների արժանանալու, շքանշաններով պարգևատրվելու առիթով և հույս հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրի համար Հայաստանը նաև երկրորդ հայրենիք է:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, շնորհակալություն հայտնելով պարգևների համար, նշեց, որ սա բարեկամության լավագույն խորհրդանիշն է: Ժերար Լարշեն նկատեց, որ իր ստացած շքանշանը Փարիզի դրամահատարանում է հատվել:

«Մեր  ժողովուրդները, պետություններն ամուր կապերով են կապված: Մենք ունենք շատ հայրենասերներ, որոնք ձեր ազգակիցներն են: Այսօր նրանք դարձել են մեր հայրենակիցները, որոնք խորապես հայ են ու խորապես ֆրանսիացի»,-ասաց Սենատի նախագահը:

Ժերար Լարշեն առանձնացրեց շքանշանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նշելով, որ այն արժեքների ուղենիշ է, խորհրդանշում է վերածնունդը ողբերգություններից հետո: