ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան հայտարարության նախօրեին. VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ում շարունակվում են ակտիվ քննարկումները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Մամուլի հաղոդմամբ՝ Բայդենը իր հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Էրդողանին, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Ապրիլի 23-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ սա առաջնորդների միջև առաջին զրույցն է Բայդենի նախագահ ընտրվելուց ի վեր:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահն իր հետաքրքրությունն է արտահայտել համագործակցության ոլորտների ընդլայնման ու տարաձայնությունների արդյունավետ կառավարման հետ մեկտեղ երկկողմ կառուցողական հարաբերությունների խորացման վերաբերյալ: Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել հունիսի ամսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում` երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելու նպատակով:

Reuters-ը, Bloomberg-ը և այլ լրավամիջոցներ, հենվելով սեփական լավատեղյակ աղբյուրների վրա, փոխանցում են, որ ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի իր գործընկերոջը հայտնել է, որ մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը ճանաչել որպես «ցեղասպանություն»՝ օգտագործելով այդ եզրույթը գալիք ապրիլի 24-ի հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարության տեքստում: Բայդենը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Վերջին շրջանում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն աչքի են ընկել լարվածությամբ: Վաշինգտոնը քննադատել էր Անկարայի գործողությունները Միջերկրածովում, ինչպես նաև դատապարտել Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը: Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտոնապես դուրս է թողել Թուրքիային F-35 մարտական ինքնաթիռների արտադրության ծրագրից՝ ռուսական հրթիռային համակարգերի հետ կապված գործարքի պատճառով:

Այս ընթացքում ԱՄՆ-ի օրենսդիրները շարունակում են հորդորել նախագահ Բայդենին օգտագործել ցեղասպանություն բառը իր հայտարարւոթյան մեջ: Ապրիլի 21-ին Ներկայացուցիչների պալատի 107 կոնգրեսականներ համատեղ նամակ են հղել նախագահ Բայդենին` հորդորելով նրան ապրիլի 24-ին` հիշատակի օրը, իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ նույնանման նամակ Սպիտակ տուն են հղել ԱՄՆ Սենատի 38 անդամներ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի գլխավորությամբ: Վերջինս ապրիլի 21-ին հանդես է եկել առանձին հայտարարությամբ, ուր շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին՝ պատմությանն արդար կերպով առերեսվելու և ցեղասպանության պատմական փաստն ընդունելու կոչերը հարգելու համար:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ամեն անգամ հետաձգվել է աշխարհաքաղաքական եւ ԱՄՆ-ի տեսանկյունից` հասկանալի մի շարք այլ պատճառներով: Գործընթացը դանդաղ կերպով թաղվել է կամ տրվել մոռացության, երբ զարգանում էին հարաբերություններն ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ: Սակայն այս պահին առկա է երկկուսակցական աջակցություն, որի ընթացքը ղեկավարում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Մենենդեսը»,- «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Բոստոնի համալսարանի Միջազգային խաղաղության եւ հակամարտությունների հարցերով ծրագրի ղեկավար Հրաչ Գրեգորյանը:

Մենենդեսից բացի, նախագահ Բայդենին ցեղասպանության ճանաչման առանձին կոչերով են դիմել նաև ամերիկացի այլ օրենսդիրներ: Սենատոր Էդվարդ Մարքին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ուղերձ է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ կարող են ոճրագործություն գործել ու խուսափել պատժից, իսկ կոնգրեսական Ադամ Շիֆը նախագահին ուղղված իր բաց նամակում ցեղասպանության զոհերի ժառանգների անունից կոչ է արել Բայդենին պահել իր նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պաշտոնական Անկարան ընդունում է, որ Օսմանյան կայսրությունում բնակվող շատ քրիստոնյա հայեր սպանվել են Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան ուժերի հետ բախումներում, սակայն վիճարկում է թվերը և ժխտում, որ սպանությունները եղել են համակարգված: Անկարան հրաժարվում է 1915 թվականին և դրանից հետո Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն»:

Իր հերթին հայտնի լրագրող և սյունյակագիր Դեյվիդ Իգնեշիոսը Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության հնարավոր ճանաչման մասին հոդվածում ընդգծում է, որ պատմաբանները, ներառյալ թուրք գիտնականների վաղուց ի վեր արդեն բացահայտել են ճշմարտույունը Հայոց ցեղասպանության հարցում: Շաբաթ օրը պետք է դառնա այն օրը, երբ թուրքերը նույնպես կազատագրվեն անցյալի կապանքներից, քանի որ ցեղասպանության ժխտումը ոչ միայն վիրավորական է հայերի համար, այլև վնասում է նաև Թուրքիային, շեշտել է Իգնեշիոսը: