Կեղտը մինչև չլցնես գլխներին չեն հասկանա. Միայնակ Գայլը` ավագանու ծեծկռտուքի մասին

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» տասը անդամների գործով դատական նիստը: Պաշտպաններից շատերը ներկա չէին դատական նիստին, նրանցից ոմանք գործադուլ են հայտարարել ընդդեմ 100 հազար դրամով տուգանքների սանկցիաների: Արայիկ Խանդոյանը դատարանում ելույթ ունեցավ՝ նշելով, որ ողջունում է իր պաշտպանների քայլը, ապա անդրադարձավ երեկ ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին. «Երեկվա էն աղջկա ցավը տանեմ: Դրանք իմ ժողովրդին կեղտի մեջ են պահում ու մինչև չբերես լցնես գլխներին դրա համն ու հոտը չեն զգա»:

Պավել Մանուկյանը ևս ողջունեց Մարինա Խաչատրյանի քայլը. «Ողջունում եմ այդ խիզախ քայլը, այն ինչ երեկ տեղի ունեցավ ցույց տվեց, որ ժողովուրդը տարիներ շարունակ բռնապետության մեջ է ապրում»:

Փաստաբանների բացակայությամբ նիստին մասնակցել չցանկացավ Վարուժան Ավետիսյանը, իսկ երբ մեղադրողը փորձեց ելույթ ունենալ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը սկսեց տեղից խոսել, դատավորը մի քանի անգամ զգուշացնելուց հետո, սանկցիա կիրառեց և Եղիազարյանին քսան ժամով հեռացրեց դահլիճից: Մեղադրողը պահանջեց հանրային պաշտպաններ ներգրավել գործին և նիստը շարունակել:

Ելույթ ունեցավ նաև փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ նշելով, որ դատական նիստը պետք է հետաձգվի, որպեսզի մարդկանց պաշտպանական իրավունքից չզրկեն: Նա դատարանից պահանջեց, որպեսզի վերջինս էլ պահանջի փաստաբաններին տուգանելու օրենքը հետ կանչել: Նա դատարանում հայտարարեց, որ ինքն էլ է գործադուլի մեջ և եկել է միայն հայտարարություն անելու համար, ապա լքեց դահլիճը: Պավել Մանուկյանն ասաց որ միանում է փաստաբանի կոչին. «Այդ օրենքը ընդունել են ծռերի փաստաբաններին ծռելու համար, բայց դա չի ստացվի: Կոչ եմ անում դուք էլ միանաք փաստաբանների պահանջին»:

Մյուս ամբաստանյալները ևս ողջունեցին պաշտպանների գործադուլը: Դատավոր Մեսրոպ Մակյանը բոլորին լսելուց հետո ասաց, որ չի ողջունում փաստաբանների այս քայլը, քանի որ գործի քննությունը ողջամիտ ժամկետներում չի իրականանա. «Դատարանը ստեղծված իրավիճակում չի շարունակի դատական նիստը, բայց պետք է քայլեր ձեռնարկել որպեսզի գործի քննությունն իր ժամանակին իրականանա»:

Դատավորը հայտարարեց, որ գործին կներգրավվեն հանրային պաշտպաններ, նիստը մեկ շաբաթով հետաձգվեց:

 

Լիլիթ Շաբոյան