ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկում

Լուրեր

30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊԵԿ–ի կողմից մշակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ. տեղեկացնում են Էկոնամիկայի նախարարությունից:

Քննարկման նպատակն էր պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում տնտեսական ոլորտին առնչվող իրավակարգավորումների մշակման ու քննարկումների գործընթացին մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը։

Նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը, մեկնաբանել վերջինիս առանցքային դրույթները և նշել, որ ակնկալում է կառուցողական և արդյունավետ քննարկում։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու հայտնել տեսակետներ դիտարկվող հարցի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստել գործարար համայնքի կողմից ներկայացված խնդիրների լուծմանը։