Պոլիկլինիկաներ չդիմելը բժիշկներին և ծառայությունների որակին չվստահելուց է․ ՄԻՊ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.04.2021 | 15:40Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման համաձայն՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկաների ծառայությունից օգտվելուց ՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը:
«ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ պոլիկլինիկաներ չդիմելը պայմանավորված է հիմնականում բժիշկներին չվստահելու գործոնով, ինչպես նաև ծառայությունների որակի նկատմամբ անվստահությամբ: Մարդիկ միանգամից դիմում են հիվանդանոց՝ ակնկալելով, որ այնտեղ ավելի բարձր որակի ծառայություններ կստանան»,- այս մասին «Հայաստանի քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկաներում բժշկական ծառայություններից. ինչո՞ւ» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց ՄԻՊ ներկայացուցիչ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: