Երուսաղեմում զանգվածային բախումներ են գրանցվել հրեաների ու պաղեստինցիների միջև․ կան տասնյակ վիրավորներ

Լուրեր

30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևելյան Երուսաղեմում այս գիշեր զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, գրում է BBC-ն։

Բախումներ են գրանցվել աջ ծայրահեղական հրեա ակտիվիստների, պաղեստինցիների ու Իսրայելի ոստիկանների միջև։ Հարյուրավոր ազգայնական հրեաներ, «մահ արաբներին» վանկարկելով ուշ երեկոյան Դամասկոսյան դարպասների մոտ բախվել են պաղեստինցի ցուցարարների հետ։

Ոստիկանությունը փորձել է բաժանել բախվող կողմերին՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ։


Պաղեստինական «Կարմիր կիսալուսին» կազմակերպության տվյալների համաձայն՝ առնվազն 100 պաղեստինցի վիրավորվել է, որոնցից 21-ը հոսպիտալացվել է։

Հիշեցնենք՝ Երուսաղեմում իրավիճակը շարունակում է լարված մնալ արդեն մի քանի օր շարունակ։

Բանն այն է, որ Դամասկոսյան դարպասները Ռամադան ամսվա ընթացքում հավատացյալների համար ավանդական հավաքատեղի է, սակայն այս տարի Իսրայելն արգելել է հավաքները։  Իսկ Դամասկոսյան դարպասների աստիճանների մոտ երկաթե արգելապատնեշներ են տեղադրվել, որպեսզի թույլ չտան հավատացյալներին հավաքվել այնտեղ։

Տաթև Ֆռանգյան