«Ի հիշատակ». Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ապրիլի 24-ին ընդառաջ ֆլեշմոբ է առաջարկում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն առաջարկում է նվիրաբերել գումար «Ի հիշատակ» մեր պատմական հայրենիքի կամ անցավորաց. տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:

Նշված էլեկտրոնային հասցեով Հիմնադրամը կուղարկի հավաստագիր որպես հաստատում նվիրաբերության։ Առաջարկում ենք ներբեռնել այն սոցիալական կայքեր՝ քաջալերելով ընկերներին միանալ «Ի հիշատակ» նվիրաբերությանը։

Խորհրդանշական կլինի կարդալ մեր պատմական հայրենիքի քաղաքների, գյուղերի, մարզերի անունները «Ի հիշատակ» հավաստագրում։ Նաև յուրաքանչյուր նվիրաբերողի համար առիթ կլինի հետամուտ լինելու իր արմատներին, հիշելու հարազատներին, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը կամ նահատակվել այդ օրերին։

Կատարեք «Ի հիշատակ» նվիրաբերություն՝ լրացնելով բաց թողնված դաշտերը։            «Ձեր ուղերձը» դաշտում կարող եք գրել Ձեր պապենական քաղաքի, գյուղի անունը (օրինակ «Ի հիշատակ Արևմտյան Հայաստանի Եդեսիա քաղաքի», տեքստը կարող եք շարունակել), իմացեք, որ այն երևալու է հավաստագրում։

«Ի հիշատակ ում եք կատարում նվիրաբերությունը» դաշտում առաջարկում ենք գրել Ձեր տոհմի ազգանունը՝ օրինակ «Պետրոսյան ընտանիք»։

Ձեր նվիրաբերությունը կտրամադրվի կյանքը կամ առողջությունը հայրենիքի համար զոհաբերած զինվորին կամ նրա ընտանիքին։