ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումով դատարանները հատուցման, պատժի մեխանիզմներ կստանան․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության, Սյունիքի շուրջ տարածաշրջանային իրավիճակի մասին  Factor TV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Սկսենք այսօր բուռն քննարկվող լուրից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ի՞նչ է փոխվելու սրանով։

-Մենք պետք է հասկանանք կոնտեքստը, թե ինչ պայմաններում է դա արվում և ինչ նպատակով։ Բնականաբար, առաջին հերթին խնդիր է դրված Թուրքիային կարգի հրավիրելու։ Սա ընդամենը առիթներից և հնարավորություններից մեկն է, լծակներից մեկն է՝ ճնշելու Թուրքիային։ Որ ասում են՝ դա ընդամենը բառ է լինելու, կասի կամ կարտաբերի, մենք էլ կուրախանանք՝ չէ՛, այդպես չէ։ Դա լուրջ հետևանքներ կարող է բերել, որովհետև Ամերիկայի գործադիրի ճանաչումից հետո կարող է ճանաչումների շարք տեղի ունենալ։

-Սյունիքի մասին։ Մարզի բնակավայրերը հայտնվել են սահմանին։ Սյունեցիները ինչպե՞ս պետք է հայտնեն իրենց բողոքը, ինչպե՞ս լսելի դառնան վարչապետի համար։

-Նույն վարչապետն այցելել էր՝ նաև այդ մարդկանց հետ հանդիպելու, որը նրան թույլ չտրվեց անել։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք կուզենային Ագարակում էլ, Մեղրիում էլ իջնել, հանդիպել, իրենց բողոքը, իրենց մտահոգությունն արտահայտել, հարցեր տալ, մի խումբ մարդկանց ագրեսիվ կեցվածքի արդյունքում այդ մարդկանց հնարավորություն չտրվեց այդ հանդիպմանը մասնակցել։

Բայց Սյունիքի հարցն այսօր մտահոգում է ոչ միայն Հայաստանին, ոչ միայն նույնիսկ Ռուսաստանին, որը վտանգ ունի՝ ամբողջությամբ վարկաբեկվելու թե՛ որպես Արցախի հարցում միջնորդ, թե՛ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ բոլոր հարցերով ինքը վարկաբեկվի, ինքն ուղղակի դուրս կշպրտվի տարածաշրջանից։ Բայց որ շատ ավելի կարևոր է, Հայաստանից ու Ռուսաստանից բացի՝ Սյունիքի հարցում մտահոգ ուժերից է նաև Արևմուտքը։ Պատահական չէ ԱՄՆ դեսպանի այցելությունը Սյունիք հենց այս պահին։

-Ի՞նչ խնդիր է դեսպանը լուծում այնտեղ։

-Դա հենց ուժի ցուցադրություն է։ Որ ասում ենք՝ Միացյալ Նահանգների վերադարձ, դա միայն բազա դնելը չէ։ Երբ դեսպանը գնում է, դա նշանակում է՝ Միացյալ Նահանգները գնաց Սյունիք, բառացի դա է նշանակում։ Դա պատասխան է Ալիևին, Թուրքիային, որ հանկարծ որևէ բան չշշկռվեն այս ուղղությամբ, ինչքան էլ ուզում է՝ հայտարարություններ անեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան