Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանից զորքերի հետքաշման մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է ապրիլի 23-ից սկսել Հարավային ռազմական շրջանում զորավարժություններին մասնակցող զորքերը վերադարձնել իրենց մշտական տեղակայման վայրեր։ Կիևը և արևմտյան երկրները Ռուսաստանին կոչ էին անում հետ քաշել զորքերը ՝ վախենալով հակամարտության նոր փուլից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շոյգուն որոշում է կայացրել ավարտել ստուգումները Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում:
«Կարծում եմ, որ անակնկալ ստուգման նպատակներն ամբողջությամբ իրագործվել են: Զորքերը ցույց տվեցին երկրի հուսալի պաշտպանությունն ապահովելու կարողությունը», – հայտարարել է Շոյգուն Ղրիմում կայացած հանդիպման ժամանակ:

Գլխավոր շտաբին, ռազմական շրջանների և օդային ուժերի հրամանատարների առջև ռուս նախարարը խնդիր է  դրել ապրիլի 23-ից պլանավորել և սկսել զորքերի վերադարձը: Նա հրաման է տվել Հարավային ռազմական շրջանի 58-րդ բանակի, Կենտրոնական ռազմական շրջանի 41-րդ բանակի, 7-րդ և 76-րդ օդային հարձակման և 98-րդ  օդուժի անձնակազմերին վերադարձնել մշտական տեղակայման վայրեր մինչև մայիսի 1-ը:

 

Տաթև Ֆռանգյան