ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2050 թվականը հասնել զրոյական ջերմոցային գազերի արտանետումների

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կլիմայի հարցերով միջազգային գագաթնաժողովի ժամանակ այսօր հայտարարել է, որ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումների քանակը, 2005 թվականի մակարդակի համեմատ, կրկնակի կրճատելու պլանների մասին, իսկ մինչև 2050 թվականը Միացյալ Նահանգները մտադիր է հասնել զրոյական արտանետումների: Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը համաշխարհային հանրությանը կոչ է արել ակտիվացնել ջանքերը՝ կլիմայի ճգնաժամը հաղթահարելու համար՝ շեշտելով, որ ոչ մի երկիր ունակ չէ միայնակ լուծել այս խնդիրը:

«Ոչ մի երկիր չի կարող կարգավորել այս կլիմայական ճգնաժամը միայնակ։ Մենք բոլորս, հատկապես՝ նրանք, ովքեր ներկայացնում են աշխարհի խոշորագույն տնտեսությունները, պետք է ակտիվանան»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ երկրները պետք է ակտիվ քայլեր ձեռնարկեն՝ երկիր մոլորակի կլիմայի փոփոխությունը կանխելու համար, քանի որ այս տասնամյակը վճռորոշ է դարձել այս պայքարում:

«Եկեք մեզ ավելի կայուն ապագա ապահովենք, հաղթահարենք ճգնաժամը, որը սպառնում է մարդկության գոյությանը։ Գիտնականներն ասում են, որ սա վճռորոշ տասնամյակ է։ Սա մի տասնամյակ է, որի ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք, որպեսզի խուսափենք կլիմայական ճգնաժամում վատագույն հետևանքները»,- հայտարարել է Բայդենը։

Տաթև Ֆռանգյան