Բոլոր հայհոյանքները բառ առ բառ ուղղում եմ Սյունիքի 30-40 խուժանին, նրանց քաղաքական հայրերին. Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Սյունիքում կատարվածը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի մեկ ժամ տևած ելույթի պատասխանն էր: Չկարողանալով որևէ կերպ հակադարձել այդ ելույթին՝ գնացին այս քայլին»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած վիրավորանքներին, այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«30-40 խուժանի հավաքելով մի տեղ՝ կազմակերպեցին այդ այսպես կոչված իրենց ասած անհնազանդությունների ակցիան: Նրանք սրանով ուզում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին, ուզում են տպավորություն ստեղծել, թե կարող են նմանատիպ հայհոյախառը արտահայտություններ հնչեցնել և դա մնա անպատասխա՞ն: Այդ հայհոյանքները չեն մնալու, չեն մնում անպատասխան: Ես հիմա կարող եմ ասել՝ որպես քաղաքական թիմի անդամ, որոշ դեպքերում սիրում եք ինձ ներկայացնել՝ որպես աներձագ ու ես հիմա, որպես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ, ուզում եմ ասել, որ դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք ու մնացած բոլոր հայհոյանքները, որ իրենք ուղղել են, բառ առ բառ, տառ առ տառ ուղղում եմ իրենց: Այն հայհոյանքները, որ նրանք ուղղում էին Նիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների հասցեին, ես բառ առ բառ ուղղում եմ այդ մարդկանց և նրանց քաղաքական հայրերին, այդ մարդկանց հրահանգ տվողներին: Բառ առ բառ, ինչ հայհոյանք հնչել է` ուղղում եմ իրենց ու իրենց քաղաքական հայրերին»:

Հարցին, թե ովքեր են նրանց քաղաքական հայրերը, Հակոբյանը նշեց, որ նրանք տարբեր շրջանակներ են և այն մարդիկ են, ովքեր տարբեր տեղերում ներկայանում են նույն դեմքով. «Դա կազմակերպված ակցիա է: Երևանում էլ են նույն դեմքերը, Սյունիքում էլ»:

Մանրամասները՝ տեսանյութում: