ՌԴ-ն երկարաձգում է երկրում անօրինական գտնվողների ժամանակավոր կացության ժամկետը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ռուսաստանում որոշում կկայացվի ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր կացության և ժամանման վայրում հաշվառման կանգնելու ժամկետները  երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին ասված է ՌԴ ՆԳՆ-ի՝ օտարերկրյա քաղաքացիներին ու նրանց ընտանիքի անդամներին ուղղված ուղերձում, գրում է Sputnik.kg-ն։

Նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են ՌԴ տարածքում, իրավունք ունեն ազատ տեղաշարժվել, ընտրել կացության վայր։ Հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով տնտեսության առանձին ճյուղերում աշխատանքային ռեսուրսների սղությունը, հնարավոր է օրինականորեն ներգրավել երկրում բնակվող օտարերկրացիներին ՝ աշխատելու շինարարության, կոմունալ ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտում։

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. ապրիլի 18-ի հրամանագրի` բոլոր նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, խախտելով միգրացիոն օրենսդրությամբ սահմանված կարգը, հնարավորություն է ընձեռվում կարգավորել իրավական իրավիճակը՝ չկիրառելով նման դեպքերի համար նախատեսված պատժամիջոցները»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այս հայտարարվել էր, որ Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները, այդ թվում՝ շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացիները, երկրից պետք է հեռանային մինչև հունիսի 15-ը:

 

Տաթև Ֆռանգյան