«Այո՛, ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել. ի՞նչն է ձեզ անհանգստացնում»․ ռուս պատգամավորը՝ գերիների հարցով քվեարկության մասին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ԵԽԽՎ-ում ՌԴ խորհրդարանական պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն իր ինստագրամյան էջում օգտատերերից մեկի հարցին ի պատասխան՝ կրկին անդրադարձել է հայ գերիների հարցով ռուս պատգամավորների քվեարկության թեմային։

Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավորին օգտատերերից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ է դեմ քվեարկել հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ինչին ի պատասխան՝ Պախոմովը նշել էր, թե տեխնիկական խափանում է եղել։

«Այդ հարցի քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Մենք նույնպես չենք հավատում պատահականություններին։ Համապատասխանաբար դիմել ենք»,- գրել էր պատգամավորը։

Հիմա էլ օգտատերը գրել է, որ հրապարակի իր դիմումը, ինչին Պախոմովը պատասխանել է․ «Այո՛, մենք ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել։ Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։ Նայեք հարցի ամբողջական տեքստին, որի համար ընթանում էր քվեարկությունը, և ոչ թե նրանից մի նախադասություն հանեք։ Եթե դուք գտնում եք, որ դա խաչ է քաշում նրա վրա, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, ձեր իրավունքն է»,- գրել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ հայ գերիների հարցն առանձին չի քվեարկվել։ Նշենք, սակայն, որ հայ գերիների հարցով եղել է առանձին քվեարկություն։ Ռուսաստանի 5 պատգամավոր, այդ թվում՝ Պախոմովը, դեմ են քվեարկել հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառելուն, 7-ը՝ ձեռնպահ։

Էմմա Չոբանյան