Փաշինյանի այցն ու Ալիևի հայտարարությունը կարելի է ինչ-որ ձևով իրար կապել. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարեր, որ գնալու է Սյունիքի մարզ, կարծում եմ՝ այսօրվա իրադարձությունները տեղի չէին ունենա, կկանխվեր նրա նախապես պլանավորված այցը: Ոչ մի հայտարարություն չի եղել, պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, թե ինչու է Փաշինյանն այցելում Սյունիքի մարզ: Անհասկանալի է, թե ինչ օրակարգով է վարչապետը գնացել Սյունիքի մարզ»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Երեկ Ալիևի կողմից հնչել է հայտարարություն, որ վերջապես 101 տարի հետո Ադրբեջանը վերադառնալու է իր «պատմական հողեր»՝ Զանգեզուր, և նա խոսել է Զանգեզուրից, Մեղրիի միջանցքից: Եվ հիմա Փաշինյանը գնացել է Մեղրի: Մինչ այդ էլ որևէ հստակ առարկություն կամ հայտարարություն չի եղել Ալիևի հայտարարություններին ի պատասխան: Եվ այդ համատեքստում, անկեղծ ասած, չեմ հասկանում, Նիկոլ Փաշինյանը գնացել է մեղրեցիներին ի՞նչ ասի»,- նշեց պատգամավորը:

«Փաշինյանի այցն ու Ալիևի հայտարարությունը կարելի է ինչ-որ ձևով իրար կապել»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ տրամաբանական հաջորդականություն կարելի է գտնել այդ ամենի մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: