Զանգվածային ցույցերի նախաշեմին ՌԴ տարբեր քաղաքներում ձերբակալում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ոստիկանությունը տաքսիից դուրս է բերել ազատազրկման մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մերձավոր Լյուբով Սոբոլին և տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վլադիմիր Վորոնինը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում՝ «Ավտոզավոդսկայա» մետրոյի կայարանի մոտակայքում: Պատճառը հայտնի չէ:

Հունվարի 23-ին կայացած հանրահավաքից հետո Սոբոլին մեղադրում են «սանիտարահամաճարակային կանոնները խախտելու մեջ»: Հանրահավաքից հետո նա գտնվում էր տնային կալանքի տակ, սակայն ապրիլի սկզբին դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ որոշակի արգելքներ սահմանելով:

Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկը ևս հայտնել է, որ իրեն սպառնում են թմրանյութերի գործով մեղադրանք առաջադրել, եթե չքննադատի ապրիլի 21-ի բողոքի ցույցերը: Նա պատմել է, որ փողոցում իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով 2 անձինք, խնդրել են նստել ավտոմեքենան, ինչից հետո սպառնացել են քրեական հետապնդումով։

Միաժամանակ, երեքշաբթի օրվանից ՌԴ տարբեր քաղաքներում շարունակվում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների ձերբակալությունները: Այսպես՝ Կազանում ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցները բերման են ենթարկել Նավալնիի շտաբի կամավոր Անդրեյ Բոյարշինովին: Նա մեղադրվում է ապրիլի 21-ին չարտոնված հանրահավաքի կոչեր անելու մեջ։

Կրասնոդարում էլ դատարանը 10 օրով ձերբակալել է Նավալնիի թիմի ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեգովային՝ TikTok-ում առաջիկա բողոք ցույցի մասին հայտարարություն տեղադրելու համար։

Տեղի բնակիչ Կիրիլ Սայենկոն բերման է ենթարկվել Նովոսիբիրսկում՝ «ВКонтакте»-ում հանրահավաքի մասին հայտարարելու համար։ Կուրգանում էլ առավոտյան բերման է ենթարկվել Նավալնիի շտաբի համակարգող Ալեքսեյ Շվարցը, իսկ Բելգորոդում՝ Նավալնիի շտաբի համակարգող Մաքսիմ Կլիմովը: