Անհրաժեշտ է լուծել անհետ կորածների հետ կապված մարդասիրական խնդիրները․ ԵԽԽՎ պատվիրակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Բոլորը

Անհրաժեշտ է լուծել անհետ կորածների հետ կապված մարդասիրական խնդիրները։ Այս մասին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ հայտարել է Պորտուգալիայի պատվիրակ Պաուլ Պիսքոն։

«Այս հակամարտությունը շարունակվել է 6 շաբաթ, սակայն մենք մինչ օրս տեղեկություն չենք ստացել ռազմագերիների մասին։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանում պահվող 288 ռազմագերիների մասին որոշում է ընդունել, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հայտարարել է, որ Ադրբեջանի չի հետևել ռազմագերիների ու այլ պահվող մարդկանց մասին տեղեկություն տրամադրելու ժամկետներին։ Սա չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, Amnesty international-ի կողմից վերջին հրապարակումները, որ հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների։ Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի բոլոր ռազմագերիները տուն վերադարձվեն: Մեզ նաև անհանգստացնում է անհետ կորածների ճակատագիրը։ Շուրջ 1000 հայ և 28 ադրբեջանցի համարվում են անհետ կորած ։ Բոլոր նրանք ունեն ընտանիքներ։ Անհրաժեշտ է լուծել նրանց հետ կապված մարդասիրական խնդիրները»,- հայտարարել է պորտուգալացի պատվիրակը։

Մանրամասները՝ տեսանյութում