Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան

Լուրեր

30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:48
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:05
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
30.06.2026 | 14:03
Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի Դաշնություն և Տաջիկստանի Հանրապետություն գործուղելու մասին: ՌԴ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, իսկ Տաջիկստանում պատվիրակությունը մասնակցելու է ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), իսկ ապրիլի 28-29-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի, Արմեն Աբրահամյանի՝ Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի (Ա. Գրիգորյանի Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսերը բիզնես դասի), օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արամ Թարվերդյանի գիշերավարձը հոգում է ընդունող կողմը.

2) ապրիլի 28-ին պատվիրակության մեկնումը Մոսկվայից Դուշանբե և ապրիլի 29-ին Դուշանբեից Մոսկվա վերադարձն իրականացվելու են ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը.

3) պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը (բոլոր ծախսերը հոգում է ինքնուրույն), ով միանալու է պատվիրակությանը Մոսկվայում:

4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ապահովել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: