Երթուղայինում սպանության մեջ մեղադրվողը ներկայացել է ոստիկանություն
Հասարակություն
20.04.2021 | 11:32Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 9.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Գարեգին Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: